Մամա (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամա (այլ կիրառումներ)

Մամա, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մամ՝ «տատ կամ մայր» բառից[1]։

Մամա
Մամա
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունտատ կամ մայր
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մամա» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Մամա թագուհի, դուստր Կյուրիկե Գ թագավորի, քույր Աբաս Բ-ի և Թամարի, երկրորդ կին Խաչենի Հասան իշխանի, ում հետ գնաց Դատիվանք, որտեղ իր տագր Գրիգորիսն առաջնորդ էր և երկուսն էլ 1182 թվականին կրոնավոր դարձան[2][3][4]։
  • Մամա, դուստր Հովհանեա, որ նրա հիշատակին Կողբի մի այգին 1216 թվականին նվիրել է Խծկոնից վանքին[5][6]։
  • Մամա, կին Խաչենցի Վասակ իշխանի։ Կեչառիսի վանքին մի այգի է նվիրել[7][8][9][10]։
  • Մամա, դուստր Խնդուբեկի, մայրն է Շիրազ խաթուն, որ 1470 թվականին նորոգել տվեց մի հին Ավետարան[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 176-177 — 742 էջ։
  2. Justi 189 ա
  3. Հայապ․ 392
  4. Դօփեանք 49
  5. Ազգագրական հանդես Ա․ 45
  6. Արրտ․ 1904, 990
  7. Արձանագրություն Շահխաթ․ Բ․ 196
  8. Այրարատ 263
  9. Արաքս 1892, Ա․ էջ 28
  10. Խաղբակեանք էջ 78
  11. Թորոս աղբ․ Բ․ 356