Մահվան հոգեբանություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սոցիալական մահը արագացնում է կենսաբանական վախճանը Հետազոտությունները ցույց տվեցին որ միջանձնային հարաբերությունների խախտումները կարող են քայքայիչ ազդեցություն գործել մարդու առողջության վրա`արագացնելով մահը։Մասնավորապես ամուսնալուծությունը։ Պարզվում է ,որ ամուսնալուծվածների շրջանում որոշ հիվանդությունններ ավելի հաճախակի են հանդիպում։«65 տ. Ավելի տարիքով ամերիկացի միայնակ տղամարդկանց շրջանում ,ընտանիք ունեցող տարեկիցների համեմատությամբ, 2 անգամ ավելի է թոքերի և ստամոքսի քաղցկեղի,10անգամ `թոքախտի և 7 անգամ ` լյարդի ցիրոզի հետևանքով վրա հասնող մահացությունը։ Բոլոր տարիքներում ինֆարկտի հետևանք հանդիսացող մահացությունը զգալի չափով ավելի բարձր է միայնակների ,քան ընտանիք ունեցողներիշ շրջանում։
Անտարբերությունը և Մահվան արագացումը Ժամանակակից աշխարհում ,խիստ հաճախակի են դարձել մարդկանց փոխադարձ օտարացումն ու ուրիշների կյանքի արժեզրկումը։Այս երևույթները հատկապես այն միջավայրում ,որտեղ մարդկանց միջև չկան ազգային հոգեբանության ,էթնիկական պատկանելիության միավորող հզոր ուժեր։Այդ ուժերը կարող են թուլանալ նաև տնտեսական բարեկեցության աճի հետևանքով ,երբ ամեն մի անձին անհաս իր գոյությունն ու ապրուստը կարող է հայթայթել առանձին ,երբ կախված չէ ուրիշներից ,այդ թվում նաև հարազատներից ու ազգականներից;ՕՐԻՆԱԿ` 49 ամյա Պաուլո Պարիզին գտելեն անջատված հեռուստացույցի առաջ դրված բազկաթոռին նստած ,մեռած վիճակում։ Այդպես հանգուցյալը նստած է մնացել 2 տարի շարունակ։Հետաքրքրական է ,որ նրա բացակայությունը անհանգստացրել էր ոչ թե ազգականներին կամ հարևաններին ,այլ վերջերս նույն շենքում բնակություն հաստատած ընտանիքինպատկանող Տաքսա շանը։
Կյանքի իմաստի կորուստը և անհատական մահը Մարդու բարձրագույն հոգեկան պահանջմունքների շարքում նշանակալի տեղ է գրավում կյանքի իմաստի պահանջմունքը,որի բավարարումը միանգամայն անհրաժեշտ է նորմալ հոգեկան գործունեության պահպանման ,անձի զարգացման , գործունեության մեջ վարպետության ը բարոյական հասունացման հասնելու համար։Տոլստոյն իր«Խոստովանանք»-ում գրել է, որ կյանքի իմաստի կորուստը մահվան է հավասար։Կյանքի իմաստը կորցրած մարդը հայտնվում է հոգեբանական ճգնաժամի վիճակում։Իսկ որտեղ կա հոգեբանական ճգնաժամ ,այնտեղ կա առկա է նաև ներքին կամ արտաքին կոնֆլիկտ կամ էլ այդ երկուսը միասին,ճգնաժամը կոնֆլիկտի սրման ծայրահեղ աստիճանն է։Խոսքը հոգեբանական կոնֆլիկտի մասին է ,ապա այն ճգնաժամային է դառնում ,եթե անձն ունի կենսականորեն կարևոր պահանջմունք ,որը մինչ այդ,արգելքների հանդիպելով ,չէր բավարարում։ Եթե հնարավորությունները սպառվում են ,եթե մարդն իր երկրային գոյության համար այլևս որևէ հեռանկար չի տեսնում ,ապա ճգնաժամն ավելի խորն է ,մեռնելու ցանկությունն ` ավելի անկեղծ և ուժգին։Մահվան հետ կապված Խնդիրների հայտնի ուսումնասիրող Քյուբլեր-Ռոսսը պարզեց, որ սկսած այն պահից ,երբ նրանք իմանում են ,որ շուտով մեոնելու են ,մինչև մահը, այդ մարդիկ անցնում են հոգեբանական փոփոխությունների 5 փուլերի` 1-փուլում հիվանդներն աշխատում են ժխտել իրականությունը ,ոչ մի կերպ չեն ցանկանում հավատալ ,որ իրենց վախճանը մոտ է։ Ուսումնասիրվածներից շատերը հայտարարել են ,որ ախտորոշումը սղալ է և իրենց չի վերաբերում։ 2-փուլը ` զայրույտի փուլն է։ Հիվադները թշնամություն են դրսևորում առողջ և երիտասարդ մարդկանց նկատմամբ ,իրենց խորապես վիրավորված են զգում .<<Ինչու՞ պետք է ուրիշներն ապրեն ,իսկ ես մեռնեմ>>,- ահա նրանց գանգատների ու տրտունջների հիմնական իմաստը։ 3-փուլը` Քյուբլեր –Ռոսսն անվանել է «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» կամ «ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ» փուլ։Որոշ չափով կարծես հաշշտվելով մահվան անխուսապելիության գաղափարի հետ,հիվանդն այս փուլում մտածում է իր կիսատ թողած գործերը ավարտին հասցնելու մասին, առաջին հերթին իր մերձավորների առջև է, որ եթե այս գործերը լավ կարգավորվի ,ապա մահն ավելի ուշ վրա կհասնի կամ գոնե իր տառապանքները կթեթևանան։Իսկ եթե մեռնողը նաև հավատացյալ է ,ապա կարող է խոստումներ տալ Աստցուն և ղնդրել ,որպեսզի նա հետաձգի իր մահը։ 4-փուլը ` դա մեռնողը հայտվում է խոր ճնշվածության ,հոգեբանական դեպրեսիայի վիճակում .նա սկսում է կորցնել հույսը ,չի ցանկանում տեսնել մարդկանց ,խնդրում է,որ իրեն մենակ թողնեն իր վշտի ու տառապանքների հետ։Իսկ եթե հիվաանդը բավականաչափ երկար է մնում մերձմահու շրջանում ,ապա նա կարող է հայտնվել նաև նրա վերջին ` 5-փուլում ,որն անվանում են մահն ընդունելու ,անխուսափելի վախճանի հետ հաշտվելու և ներքին խաղաղության փուլ։այս փուլում գտնվելը ցանկալի է ,քանի որ թույլ է տալիս մարդուն մեռնել արժանապատվությամբ։ Քյոբլեր-Ռոսսը կարծում էր նաև ,որ մեռնողին պետք է թույլ տալ ,որ տառապի ,քանի որ միայյն տառապանքի միջոցով նա կարող է հասնել մահվան անխուսափելիության հետ հաշտվելու ,մահը խաղաղությամբ ընդունելու փուլին։Հետևաբար նա եզրակացնում էր ,որ նրա կյանքն արհեստականորեն երկարացնելը ցանկալի չէ,եթե մոտալուտ մահն անխուսափելի է,իսկ ապրելը ` ծայրահեղորեն տառապալի է։
Էվթնազիա /Գեղեցիկ Մահ / Այդպես են անվանում անբուժելի հիվանդ ,մահվան շեմին գտնվող մարդու մահը բժշկական միջոցներով արագացնելու երևույթը:Տարբերվում են Էվթանազիայի 2 տեսակ. Ակտիվ ,դրական ,գործուն էվթանազիա` կատարելիս բժիկին իրագործում է անհուսալի հիվանդի մահն արագացնող նպատակաուղղված գործողություններ։ Պասիվ,բացասական,կրավորական էվթանազիայի` դեպքում բժիշկը դադարեցնում է այյն գործողություննրը,որոնց նպատակը հիվանդի կյանքի երկարացնելն էր,քանի որ դրանք արդեն անօգուտ ,անիմաստ է համարում։ Էվթանազիայի խնդրանքով բժիշկներին դիմել են նաև որոշ ականավոր անձինք ,ովքեր գիտեին այդ խնդրի գոյության մասին,խորհրդածել էին նրա շուրջ։Օրինակ` Զիգմունդ Ֆրոյդը ,ծանր հիվանդ ու տառապալի վիճակում,բերանի խոռոչի մի քանի վիրաբուժական գործողություններից հետո,խնդրել էր բուժող բժշկին`սրսկումներ կատարել և արագացնել իր մահը։
Հոսպիսների մասին
Դա հիվանդանոց է ,որը ստեղծվում է քաղցկեղով անհուսանելիորեն հիվանդ մարդկանց ,այդ հիվանդությունից մեռնողների համար։ԱՅս հիվադները տանջալից ցավեր են զգում ,այնպիսի սարսափելի ցավեր ,որ այլևս չեն կարողանում մտածել ,վերհիշել ու վերլուծել անցյալը ,հանձնվել բարոյագիտական ղորհրդածություններից։Հոսպիսներում նման ցավերը կանխվում են նարկոտիկների օգնությամբ ,բայդ դրանք այնպես են պատրաստվում ,որ նարկոմանների համար պիտանի չեն։Հոսպիսներում բժշկական օգնությունն այնպես է կազմակերպվում ,որպեսզի մեռնողի տառապանքներն առավելագույնս նվազեն ,անհետանա մահվան հանդեպ նրանց սարսափը։Այդ նպատակով ` պատրաստվում են հատուկ բուժքույրեր և հրահանգիչներ,գիտեն թե մարմնի որ դիրքի դեպքում են ցավերն ավելի մեղմ լինում։Մեռնողների շուրջ ստեղծվում է ավելի հնարավորին չափ մեղմ,մարդասիրական մթնոլորտ։ Այստեղ մեռնողը պետք է իմանա թե իրեն որքան է մնում ապրելու,և միայն այս հարցի մասին Խ ոսակցությունները խրախուսվում են։
Հոգեբանական Նույնացումը մեռածի հետ և անձի հոգեփոխությունը Սա այն երևույթն է ,երբ անձը գիտակցորեն ցանկանում է կամ ենթագիտակցական հակում է հանդես բերում լինել այնպիսին ,ինչպիսին ուրիշն է ,իր համար նշանակալից ,հարգանքի և հիացմունքի արժանի որևէ անհատ ; Գիտակցորեն թե ենթագիտակցորեն նա ձգտում է ունենալ մույնանման մտքեր ,հույզեր,արժեքային կողմնորոշումներ ու դիրքորոշումներ ,վարքի ձևեր,սոցիալական և և այլն։Այս երևույթն ակնառու կերպով դիտվում է երեխաների և ծնողների ,ղեկավարների և հուզականորեն հագեցված այլ փոխհարաբերություններում:Գոյություն ունի Հոգեբանական նույնացման մեկ այլ տեսակ ևս , որն անմիջական նշանակություն ունի մարդկանց վրա իրենց սիրելի անձանց մահվան ,անվերադարձ կորստի պատճառած ազդեցությունը ճիշտ հասկանալու համար:Դա հոգեբանակն նույնացումն է սիրո առարկայի հետ,որին կորցրել ենքք:Ուրիշի մահն ,այսպիսով ,կարող է խոր ազդեցություն գործել մարդու կյանքի ողջ հետագա ընթացքի վրա ,նոր կողմնորոշում հաղորդելով նրա գործունեության ու հայացքների զարգացմանը։Որքան ավելի խորն է մեռածի հետ կենդանի մարդու հոգեբանական նույնացումը ,այնքան ավելի մեծ են այդ փոփոխությունները:Օրինակ` երիտասարդ հայրը գրեթե չէր հետաքրքրվում իր երեխայի կյանքով ու զարգացմամբ և հավանաորեն նրա հայրական սերն էլ խորը չէր իր ազատ ժամանակը նա գերադասում էր անցկացնել ընկերների հետ։Բայց նրա հայրը` երեխայի պապը, պաշտե;ու աստիճան սիրում է փոքրիկին, ամեն օր զբոսանքի `էր տանում ,Բարց երբ պապը մեռավ ,երեխայի հայրը կարծես հոգեփոխվեց,հավատացած ենք որ նա իսկապես հոգեկան հեղաշրջում ապրեց:Երեխայի հետ իր հարաբերություններում նա սկսեց նույնպիսի նվիրվածություն և քնքշություն հանդես բերել ,ինչպես հանգուցյալ պապը:Այսպիսով` Կորցրած հարազատի հետ հոգեբանական նույնացումը մի մեխանիզմ է ,որն օգնում է մարդուն դուրս գալու ստեղծված ծանր կացությունից ,ինչ որ չափով ազատվել զրկվածության հոգեվիճակից և միաժամանակ նպաստում է նրա սոցիալ-հոգեբանական հասունացմանը։հատկապես այն դեպքում ,երբ կենդանի մնացողր գիտակցում է, որ բավարար չափով չի գնահատել սիրել մեռածին։
Ապամարդկայնացում
Հարազատին կամ այլ նշանակալից ու սիրված մարդու կորցնելուց հետո առաջ եկած ծանր,տառապալի,ֆրուստրացնող վիճակը հաղթահարելուայլ միջոցներ էլ կան, որոնք,ինքնաբերաբար գործի են դրվում ,հենց որ մարդը հայտնվում է նման հոգեկան վիճակում։Դրանցից մեկը ապամարդկայնացումն է։Սրա դեպքում մարդը փորձում է նսեմացնել տեղի ունեցածի նշանակաությունը,որոշ իմաստով կարծես ժխտել իրականությունը։Այսպիսով մարդը հասնում է մեռածի կամ տառապող և օգնության կարոտ մարդու որոշ ապամարդկայնացման ,հոգեբանական տարածություն է ստեղծում իր և մեռածի կամ տառապող ,նախկինում սիրելի մարդու միջև։Թուլացնում է նաև իր սեփական բարձրագույն մարդկային գծերն ու հուզական ապրումակցման ընդունակությունըը հոգեբանորեն իր համար ավելի տանելի է դարձնում կյանքը։Օրինակ կարող են մեռածին «անմահ» հռչակել «նա միշտ մեզ հետ է »։ Սա տառապալի իրականության,տեղի ունեցածի ժխտման մեխանիզմի գործողության դրսևորումն է։
Մինչև կլինիկական Մահը
Մահը ոչմիայն որակական թռիչք է օրգանիզմի կենդանի վիճակից դեպի մեռած վիճակ, այլ քիչ թե շատ տեվական կենսաբանական գործընթաց որն ունի մի շարք փուլեր,որոնք առաջիններից մեկը նկարագրել է հայտնի ռեանիմատոլոգ-բժիշկ ռուս ակադեմիկոս Նեգովսկին. 1.մինչհոգեվարքային կամ մերձմահու փուլ,այ ունենում է տարբեր տևողություն ,օրինակ` Էլեկտրական հարվածի ազդեցության տակ մարդու սրտի աշխատանքը կանգ է առնում միանգամից,ապա մինչհոգեվարքային շրջանը բացակայում է։ ԲԱՅՑ Օր.երբ մարդը մեռնում է արյունահոսության ,թոքերի անբավարար աշխատանքի պատճառով,ապա մ.հ. շրջանը կարող է տևել մի քանի ժամ։ 2.Մ.հ-ից Հոգեվարքի անցնելը տեղի է ունենում «թերմինալ դադարի» փուլի միջոցով,որի ժամանակ շնչառությունը հանկարծակի անհետանում է ,իսկ ռեֆլեքսները մարում են։ Տևում է 5 վայրկյանից մինչը 4 րոպե։ 3.Թերմինալ դադարին հետևում է Հոգեվարքը, որի սկզբում դիտվում է օրգանիզմի բոլոր մարած ֆունկցիաների ուժեղացում։Մեռնողի միտքը մի կարճ ժամանակահատվածում դառնում է շատ պայծառ։ 5. այս փուլը `Կլինիկական մահն է,եթե մեռնողին չի հաջողվում վերակենդանացնել ,ապա կլինիկական մահվան հաջորդում է Կենսաբանական մահը։ Եթե հաջողվում է ապա րա կյանքում սկսվում է հետվերակենդանացման փուլը,որի ընթացքում կարող են դիտվել որոշ հիվանդագին երևույթները:Կլինիկական մահվան ժամանակ առաջինը մեռնում է նյարդային համակարգի առավել երիտասարդ ու բարձրագույն բաժինը` գլխուղեղի կեղևը,հետո ողնուղեղը։Օր.` Խեղդվողի մոտ վերջում մեռնում է սիրտը ,իսկ շնչառությունը դադարում է մի փոքր ավելի ուշ։ Այսպիով այն սկսվում է այն պահից երբ սրտի աշխատանքն ու շնչառությունը կանգ են առնումմ։ Տևողությունը 4-5 րոպե է։
Օրգամիզմի սառեցուր և կյանքի տևողության հարցը
Կլինիկական մահը երկարատև դարձնելու համար օգտագործվում է Օրգանիզմի սառեցման մեթոդը«հիպոթերմիա»,որը զուգորդվում է ընդհանուր ցավազրկման հետ\; Այն կտրուկ իջեցնում է հյուսվածքներում թթվածնի ծախսը,դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացը,որի շնորհիվ մեծանում է թթվածնային քաղցի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը։Սառեցման միջոցով հնարավոր է նաև երկար ժամանակով պահպանել մեռնողների որոշ առողջ օրգաններ և հետագայում օգտագործել վիրաբուժական նպատակներով։