Մահո լողափ (հոլ.՝ Maho Beach), լողափ Սեն Մարտեն կղզու հարավարևմտյան մասում՝ Սինտ Մաարտեն ինքնավար պետական կազմավորման տարածքում (Նիդերլանդների կազմում[1])։ Այն հայտնի է դարձել նրանով, որ Արքայադուստր Յուլիանայի օդանավակայանի թռիչքուղին կիպ է նրան, այնպես որ վայրէջք և թռիչք կատարող ինքնաթիռներն անցնում են հանգստացողների գլխավերևով՝ 10-20 մետր բարձրության վրա[2]։ Այս առումով լողափը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում սփոթերների (ինքնաթիռների թռիչքներին հետևող, դրանք հաշվառող և նկարահանող անձինք) շրջանում[3]։ Լողափն ու թռիչքուղին միմյանցից բաժանված են երկու պարիսպներով[4] և երկու գոտի ունեցող նեղ ավտոճանապարհով։

Մահո
Տեսակլողափ
Երկիր Սինտ Մաարտեն
ՎարչատարածքՍինտ Մաարտեն
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Լողափի երկարությունը մոտ 300 մետր է, լայնությունը՝ 10-20 մետր։ Լողափին կան մի քանի սրճարաններ և խորտկարաններ, որոնցից ամենահայտնին Sunset Bar and Grill-ն է[5]։ Այնտեղ կա բարձրախոս, որը հանգստացողներին նախազգուշացնում է հաջորդ ինքնաթիռի ժամանման մասին և հաղորդում է օդանավակայանի կարգավարների և մոտեցող ինքնաթիռի օդաչուների ռադիոզրույցները։ Լողափի երկայնքով տեղադրված են տախտակներ, որոնց վրա կավիճով գրված է թռիչքների և վայրէջքների ժամանակացույցը[6]։

Լողափն ամբողջովին զուրկ է բուսականությունից, քանի որ այն պարբերաբար ենթարկվում է օդանավերի ուժեղ օդային հոսքերին[7]։ Դրանք հաճախ ուժեղ և անսպասելի ալիքներ են առաջացնում ափին, որը գրավում է վինդսերֆինգի և սքիմբորդինգի սիրահարներին։ Լողափի կենտրոնական մասում հանգստացողներին սպառնում են վնասվածքներ կամ նույնիսկ մահ, ինչի մասին տնօրենությունն անկեղծորեն զգուշացնում է, քանի որ օդանավերի ռեակտիվ շարժիչների օդի հոսքի արագությունը կարող է հասնել ժամում 160 կիլոմետրի[8], սակայն շատերը սուր զգացողություններ վայելելու համար միտումնավոր անտեսում են այդ նախազգուշացումները[9]։

2008 թվականի հոկտեմբերի 16-ին լողափը մեծապես տուժեց Օմար փոթորկից, որն ավերեց մի քանի սրճարաններ և այլ կառույցներ[10] և Մահոն դարձրեց ամբողջովին քարքարոտ՝ քշելով ամբողջ ավազը։ Հետագայում ավազը նորից բերվեց այստեղ և լցվեց լողափում։

2009-2011 թվականներին Մահո լողափում հանգստացել է ավստրիացի լուսանկարիչ Յոզեֆ Հոֆլեները, որն այնտեղ արել է ցածր թռչող ինքնաթիռների սև-սպիտակ լուսանկարներ։ Այս աշխատանքները ներառվել են նրա «Ռեակտիվ օդանավ․ ստեղծագործությունների լիակատար ժողովածու» գրքում[11]։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Ցուցանակի վրա գրված է․ «Թռչող և վայրէջք կատարող օդանավերի ռեակտիվ շարժիչներից առաջացող օդային հոսքերը կարող են դառնալ մարմնական վնասվածքների և/կամ մահվան պատճառ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Maho Beach a beach with a thrill — airplanes to touch — a must see on St Maarten!». www.sint-maarten.net (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Пляж Махо». viewtheworld.net (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Марк Йохансон. «Plane Spotting on St. Maarten's Maho Beach Turns Ugly: Girl Blown By A Plane». www.ibtimes.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Самые красивые и необычные пляжи мира — № 3». zagopod.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «Sunset Bar and Grill, St. Maarten». www.rumtherapy.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Пляж Махо, Карибские острова». www.magazine-rest.in.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Site Investigations of the Beach Erosion Problem at Maho Beach, St. Maarten» (PDF). www.reefball.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link), февраль 2003
  8. Райан Оуэнс. «St. Maarten's Extreme Airport: A Caribbean Paradise for Thrill Seekers, Aviation Enthusiasts». abcnews.go.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Maho Beach — пляж-аэропорт». drunov.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «Maho Beach in St. Marteen — Planes Landing Above Your Head». www.vacationideas.me (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. «Захватывающие чёрно-белые фотографии самолетов, пролетающих над головой отдыхающих». kulturologia.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել