Մահիկաձև կրծքազարդ, նմուշ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից։ Թվագրվում է մ․թ․ա․ 6-5-րդ դարերով։ Գտնվել է 1963 թվականին Արմավիրի պեղումներից՝ արշավախմբի ղեկավար Բաբկեն Առաքելյան։

Մահիկաձև կրծքազարդ
Հայաստանի պատմության թանգարան
նյութոսկի
լայնություն9,2 սմ
ստեղծման վայրԱրմավիր

Նկարություն

խմբագրել

Մահիկաձև է` ծայրերին մեկական թռչունի ոճավորված պատկերներով։ Թռչունների գլուխները թեքված են առաջ, կտուցները` իջեցրած կրծքին։ Պոչերը հովհարաձև են։ Թևերը ծալված են` եզրագծված փոքր կորություններով։ Առաջին հայացքից թռչուններ թեփուկավոր թվացող իրաններն արված են մանր միջնորմապատերով առանձնացված բջիջներից, որոնք ընդգծում են մարմնի մանր փետուրները։

Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են։ Ծառերը վերից և վարից եզերված են եռանկյունիներից կազմված նեղ գոտիով։ Ծառերի պատկերման նախատիպերը գալիս են ուրարտական արվեստից և զուգահեռներ ունեն Պերսեպոլսի բարձրաքանդակներում։ Կրծքազարդի ստորին եզրը գոտեվորված է մեկընդմեջ լոտոսի ծազկի և բողբոջի ծաղկեշղթայով։ Զարդը ընդելուզված է եղել սպիտակ և կապույտ էմալով (պահպանվել են միայն մնացորդները)։      

Ոսկերչական արվեստի հիանալի նմուշ է, որը պատկերագրությամբ և ոճական առանձնահատկություններով առնչվում է աքեմենյան մշակութային ոլորտին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գանձեր Հայաստանի պատմության թանգարան. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2019. էջ 163.