Մահափորձ Ալի Խամենեի վրա

Մահափորձ Ալի Խամենեի վրա, զինված հարձակում Իրանի նորընտիր նախագահ, հետագայում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վրա, որն իրականացվել է 1981 թվականի հունիսի 27-ին։ Երբ հունիսի 27-ին Ալի Խամենեին Աբուզար մզկիթում ճառով դիմել է ներկաներին, պայթել է նրա առջև դրված ձայնագրիչ սարքի մեջ առկա ռումբը։ Արդյունքում, վնասվել են Խամենեիի ձեռքը, ձայնալարերը և թոքերը[1]։

Ալի Խամենեի վրա զինված հարձակում
ԹվականՀունիսի 27, 1981 (1981-06-27)
ՎայրԱբուզար մզկիթ, Թեհրան, Իրան
Կասկածյալ(ներ)Մասուդ Թաքի Զադե, Մոհամադ Ջավադ Քադիրի, Օրուջ Ամիր Խան Զադե

Նախապատմություն խմբագրել

1981 թվականի ամռանը տեղի ունեցած սպանություններն սկսվել են Ալի Խամենեիի վրա հարձակմամբ և շարունակվել Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում ռումբի պայթյունով[2]։

Մահափորձ խմբագրել

Աբոլհասան Բանիսադրի հրաժարականից հինգ օր անց՝ օրվա նորությունը եղել է Իրան-իրաքյան պատերազմը, որը հաջորդել էր զինված հակամարտության հայտարարմանը։ 1981 թվականի հունիսի 27-ին[3], երբ Ալի Խամենեին վերադարձել էր ռազմաճակատից և այցելել Ռուհոլլահ Խոմեյնիին, մեկնել է Աբուզար մզկիթ՝ մասնակցելու և ելույթ ունենալու շաբաթօրյա աղոթքին։ Այդ ժամանակ Ալի Խամենեին եղել է Ռուհոլլահ Խոմեյնիի ներկայացուցիչը Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդում։ Առաջին աղոթքից հետո, Այաթոլահ Խամենեին սկսել է պատասխանել ներկաների հարցերին։ Ալի Խամենեի առջև դրված են եղել թղթեր և ձայնագրող սարքավորում, որը գործարկվել է երիտասարդի կողմից։ Ձայնագրման մեկնարկի կոճակը սեղմելուց մեկ րոպե անց՝ ձայնագրիչից լսվել է ուժեղ շվվոց և տեղի է ունեցել պայթյուն[4]։ Պայթյունից անմիջապես հետո, մզկիթում աղոթող պետական պաշտոնյաները ասել են, որ ձայնագրիչը[4] բաժանված է եղել երկու մասերի, իսկ ձայնագրիչի արտաքին հատվածում գրված է եղել «Forqan Group-ի նվերը Իսլամական հանրապետությանը»[5][6]։

Այաթոլահ Խամենեի ապաքինումը ձգվել է մի քանի ամիս, իսկ ձեռքը, ձայնալարերը և թոքերն էականորեն վնասվել էին[7]։

 
Մահափորձի իրականացման վայրը։

Ոճրագործ խմբագրել

Համաձայն իրանական աղբյուրների՝ որոշ մարդիկ նշել են, որ մահափորձի կազմակերպիչը եղել է Furqan Group-ի ղեկավար Մասուդ Թաքի Զադեն։ Մյուսներն էլ նշել են, որ հանցագործը եղել է Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության ղեկավարներից Մոհամադ Ջավադ Քադիրին[8][9]։

Քաղաքական ակտիվիստ Իրաջ Մեսդաքին իր հոդվածում ժխտում է Քադիրիի կազմակերպիչ լինելը և նշում, որ հնարավոր կազմակերպիչը եղել է Օրուջ Ամիր Խան Զադեն։ Իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնը փաստում է, որ ձայնագրիչը տեղադրել է Մասուդ Թաքի Զադեն[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. O'Hern, Steven K. Iran's Revolutionary Guard: The Threat that Grows While America Sleeps. Potomac Books. ISBN 978-1597977012.
  2. Staff, Writer. «Review on causes and consequences». mashreghnews.
  3. Maloney, Suzanne (2015). Iran's Political Economy since the Revolution. Cambridge University Press. էջ 152. ISBN 978-0521738149.
  4. 4,0 4,1 Kahlili, Reza (2013). A Time to Betray: A Gripping True Spy Story of Betrayal, Fear, and Courage. Threshold Editions; Reprint edition. էջ 155. ISBN 978-1439189689.
  5. Qaffari, Mostafa. «Report about assassination attempt on adventure of 27 June 1981». Khamenei.ir.
  6. Staff writer. «Review on the assassination attempt on Ayatollah Khamenei». AsrIran.
  7. Murphy, John (2007). Ali Khamenei. Chelsea House Publications. էջ 91. ISBN 978-0791095171.
  8. R. Mattair, Thomas (2008). Global Security Watch―Iran: A Reference Handbook. Praeger. էջ 156. ISBN 978-0275994839.
  9. Blair, David. «Profile: Ayatollah Ali Khamenei, the man who has the final word in Iran». The telegraph.
  10. Alavi, Hamid. «Assassination attempt on Ali Khamenei 35 years later». BBC.