Մակերեսների օրենք, կենտրոնական ուժերի ազդեցությամբ նյութական կետի (կամ մարմնի իներցիայի կենտրոնի) շարժման օրենք, ըստ որի.

  • ա. կետի հետագիծը ուժի կենտրոնով անցնող հարթության մեջ գտնվող հարթ կոր է,
  • բ. ուժի կենտրոնից տարված կետի շառավիղ-վեկտորի գծած մակերեսն աճում է ժամանակին համեմատական, այսինքն՝ կետը շարժվում է հաստատուն սեկտորային արագությամբ։ Մակերեսների օրենքը հայտնագործել է Յո. Կեպլերը (Արեգակի շուրջը մոլորակների շարժման համար) և հրատարակել 1609 թվականին։ Ընդհանուր դեպքի համար ապացուցել է Ի. Նյուտոնը (1687


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 177