Մակարենկոյի փողոց (Շախտի)

փողոց Շախտիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակարենկոյի փողոց (այլ կիրառումներ)

Մակարենկոյի փողոց (ռուս.՝ Улица Макаренко), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Անվանվել է ուկրաինացի խորհրդային մանկավարժ և գրող Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի (1888-1939) պատվին։ Սկիզբ է առնում Մալի նրբանցքից և ավարտվում Կապուստինի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 900 մետր է։

Մակարենկոյի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՇախտի
Երկարություն900 մետր
Անվանվել էԱնտոն Մակարենկո
Փոստային ինդեքս346506

Նկարագրություն

խմբագրել

Շախտի քաղաքի Մակարենկոյի փողոցը սկսվում է Մալի նրբանցքից, հատում Վերխոյանսկի, Վոդոպրովոդնի, Դունդիչի նրբանցքները և ավարտվում Կապուստինի նրբանցքի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 38 շինություն։ Փողոցի երկարությունը 900 մետր է։

Մակարենկոյի փողոցի փոստային դասիչն է՝ 346506։

Փողոցն անվանվել է ուկրաինացի խորհրդային մանկավարժ և գրող Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի (1888-1939) պատվին։ Մակարենկոն խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների վերադաստիարակության մանկավարժական պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել։ 1920-1930-ական թվականներին ղեկավարել է անչափահաս իրավախախտների Մ. Գորկու անվան աշխատանքային գաղութը և Ֆ. Ձերժինսկու անվան մանկական աշխատանքային կոմունան։ Մակարենկոյի մանկավարժական փորձն ու հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա գեղարվեստական ստեղծագործություններում («Մանկավարժական պոեմ», «30-ականի երթը», «Դրոշակներն աշտարակների վրա»), գեղարվեստական-տեսական, հրապարակախոսական հոդվածներում։ Մակարենկոն պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 170».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել