Մալքոլմ և Մարի (անգլ.՝ Malcolm & Marie), սպասվելիք ամերիկյան դրամա ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Սեմ Լևինսոնն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Զենդեյան և Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը։

Մալքոլմ և Մարի
անգլ.՝ Malcolm & Marie
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա
Թվական2020
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՍեմ Լևինսոն
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակՍեմ Լևինսոն
Դերակատարներ
ՕպերատորՄարսել Ռև
ԵրաժշտությունԹիմոթի Մակքենզի
ՄոնտաժՋուլիո Ս․ Պերես IV
Նկարահանման վայրՄոնտերե շրջան, Կալիֆոռնիա
ԿինոընկերությունLittle Lamb
Տևողություն106 րոպե
ՏեղայնացնողՆեթֆլիքս
IMDbID 12676326
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

  Կինոռեժիսորը (Վաշինգտոն) ֆիլմի տոնական պրեմիերայից հետո վերադառնում է իր ընկերուհու (Զենդայա) հետ տուն՝ ակնկալելով, որ այն անպայման անխուսափելի քննադատական և ֆինանսական հաջողության կարժանանա։ Երեկոն հանկարծ նոր շրջադարձ է ընդունում, երբ հայտնություններն իրենց հարաբերություններում սկսում են դուրս գալ մակերես, փորձելով իրենց սիրո ուժը։
- Դեդլայն Հոլիվուդ[1]
 

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2020 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Զենդեյան և Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը միացել են ֆիլմի դերասանական կազմին, իսկ Սեմ Լևինսոնը նկարահանելու է ֆիլմն իր սցենարի հիման վրա, որը նա գրել և ավարտել է վեց օրում։ Ֆիլմը նկարահանվել է COVID-19 համավարակի ընթացքում։ Նկարահանումները սկսել են հունիսի 17-ին և ավարտվել՝ հուլիսի 2-ին։ Այդ ժամանակ ինչպես Զենդեյան, այդպես էլ Լևինսոնը, ընդգրկված են եղել HBO«Էյֆորիա» հեռուստաշոուում, որի արտադրությունը դադարեցվել էր համավարակի պատճառով։ Նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Մոնտերե շրջանում։ Ֆիլմը հետևել է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված տեղի արձանագրություններին, ինչի հետևանքով ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմը մեկուսացված են եղել նկարահանումների ժամանակ, ինչպես նաև դրանցից երկու շաբաթ առաջ և հետո[2][3]։

Թողարկում խմբագրել

2020 թվականի սեպտեմբերին Նեթֆլիքսը 30 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքները, թեև մրցակցության մեջ են եղել նաև HBO, A24 և Searchlight Pictures կինոընկերությունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fleming Jr, Mike (2020 թ․ սեպտեմբերի 13). «Netflix Closes $30 Million Deal For 'Malcolm & Marie' Off Promo; Sam Levinson Lockdown-Shot Drama Stars Zendaya & John David Washington: Toronto». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. D'Alessandro, Anthony (2020 թ․ հուլիսի 8). «How Zendaya, John David Washington & 'Euphoria' Creator Sam Levinson Started & Finished A Secret Movie During The Pandemic». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  3. Crichton, Maddie (2020 թ․ հուլիսի 9). «Zendaya, John David Washington, and "Euphoria" Creator Film Secret Movie During Coronavirus Pandemic». Rogue Rocket. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել