Մալոզեմելյան տունդրա
Մալոզեմելյան տունդրա (ռուս.՝ Малоземельская ту́ндра), դաշտավայր Տիմանի բլրաշարի և ստորին Պեչորայի միջև, Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Նենեցական ինքնավար օկրուգի սահմաններում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/%D0%9B%D0%B5%D1%82%D0%B8%D0%BC_%D0%BD%D0%B0_%D0%B2%D0%B5%D1%80%D1%82%D0%BE%D0%BB%D0%B5%D1%82%D0%B5_%D0%B8%D0%B7_%D0%9A%D0%BE%D0%BB%D0%B3%D1%83%D0%B5%D0%B2%D0%B0_%D0%BD%D0%B0_%D0%9D%D0%B0%D1%80%D1%8C%D1%8F%D0%BD_%D0%9C%D0%B0%D1%80%2C_%D1%82%D1%83%D0%BD%D0%B4%D1%80%D0%B0_%D0%BE%D1%81%D0%B5%D0%BD%D1%8C%D1%8E_-_panoramio.jpg/245px-%D0%9B%D0%B5%D1%82%D0%B8%D0%BC_%D0%BD%D0%B0_%D0%B2%D0%B5%D1%80%D1%82%D0%BE%D0%BB%D0%B5%D1%82%D0%B5_%D0%B8%D0%B7_%D0%9A%D0%BE%D0%BB%D0%B3%D1%83%D0%B5%D0%B2%D0%B0_%D0%BD%D0%B0_%D0%9D%D0%B0%D1%80%D1%8C%D1%8F%D0%BD_%D0%9C%D0%B0%D1%80%2C_%D1%82%D1%83%D0%BD%D0%B4%D1%80%D0%B0_%D0%BE%D1%81%D0%B5%D0%BD%D1%8C%D1%8E_-_panoramio.jpg)
Ռելիեֆը հարթավայրային է, ճահճոտ։ Կան ջերմակարստային և սառցադաշտային լճեր։ Կլիման խիստ է՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 16-ից մինչև -17 °C է, հուլիսինը՝ 8-12 °C, տարեկան տեղումները՝ 300-350 մմ։ Տարածված է տունդրան։ Զբաղվում են եղջերվապահությամբ, ձկնորսությամբ և մորթեղենի արդյունագործությամբ։ Կա ձկնարդյունաբերություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 163)։ ![]() |