Մալիշևի հրապարակ (Եկատերինբուրգ)

հրապարակ Եկատերինբուրգում

Մալիշևի հրապարակ (ռուս.՝ Площадь Малышева, նախկին անվանումը՝ Կանաչ շուկա, Հնավաճառների շուկա, ռուս.՝ Зелёный рынок, Старый толкучий рынок), Եկատերինբուրգի Լենինսկի վարչական շրջանի «Կենտրոնական» բնակելի թաղամասում։ Գտնվում է Մալիշևի և Մարտի 8-ի փողոցների խաչմերուկում[1], մինչև 2000-ական թվականների վերջը սահմանափակվել է Մալիշևի փողոցից հարավային կողմից, արևմուտքից` Մարտի 8-ի փողոցով, արևմուտքից` Ուրալի էստրադային թատրոնի շենքով, հյուսիսից`Պաշտպանության տան շենքով։ 2012 թվականին հրապարակը կառուցապատվել է։

ռուս.՝ Площадь Малышева
Մալիշևի հրապարակ
Մալիշևի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Անվանվել էԻվան Մալիշև
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Հրապարակը հայտնվել է Պոկրովսկի պողոտայի Մաքսիմիլանովսկի եկեղեցու հետ միաժամանակ, 1845 թվականի նախագծում այն նախատեսված է եղել որպես բաց տարածություն նոր տաճարի շուրջ՝ զբաղեցնելով հրապարակ հարավարևմտյան անկյունը։ 19-րդ դարի երկրորդ կեսին Մալիշևի հրապարակը զբաղցնում էր Պոկրովսկի պողոտայի (այժմ՝ Մալիշևի փողոց) և հանքարդյունաբերության բաժնի սահմանային հատվածը, Ուկտուսկայա փողոցը (այժմ՝ Մարտի 8-ի) և Ալեքսանդրովյան աղքատանոցը։ Հրապարակի հյուսիսային մասում ի հիշատակ Ուրալ գործարանի ճորտատիրությունից ազատագրված աշխատողների կառուցվել է Ալեքսանդր II-ի անվան մատուռը[2]։

Հրապարակում գործել է Կանաչ շուկան, սովորաբար անվանել են «Հնավաճառների շուկա»։ Այս շուկայի բազմաթիվ շարքերում փայտե տաղավարներ, որոնք հիմնականում պատկանել են քաղաենիների և գյուղացիներին։ Կանաչ շուկայում հիմնականում կատարվում էր կանաչեղենի մանրածախ վաճառք։ Բացի բանջարեղենը, շուկայում վաճառվում էր հացահատիկ և ալյուր, նպարեղեն, գյուղացիական արտադրության հագուստ և կոշիկ, կաշվե արտադրանքներ, խեցեղեն և ապակի, ինչպես նաև «երկաթյա» արտադրանք[2]։

Ըստ Պավել Բաժովի հուշերի՝

  Եկեղեցու ետևում մինչև կամուրջը շրջադարձից փոքր վրաններով և սայլերով ձգվում էր բանջարեղենի առևտուրը... Կանաչ շուկայում կարտոֆիլ, կաղամբ և այլ բանջարեղեններ գնող մարդկանց բազմությունն ինձ զարմացրեց[2]։  

Խորհրդային տարիներին հրապարակի պարագիծը աստիճանաբար կառուցապատվել է գրասենյակների շենքերով, «Ռուբին» կենցաղային տան շենքով, Պաշտպանության տնով[2], հրապարակի հյուսիսային կողմում կառուցվել է Ուրալի էստրադային թատրոնը։

Հրապարակի հարավարևմտյան հատվածում «Մեծ Զլատոուստ» տաճարի փոքր կրկնօրինակը վերականգնելուց հետո, հրապարակն ամբողջովին կառուցապատվել է։

Տրանսպորտ

խմբագրել

Հասարակական տրանսպորտ

խմբագրել

Հասարակական տրանսպորտի մոտակա կանգառներ՝

  • «1905 թվականի հրապարակ»
Ավտոբուսներ՝ № 19, 23, 32, 41, 46, 50, 54, 57
Երթուղային տաքսիներ՝ №№ 011, 012, 014, 015, 016, 018, 019, 024, 026, 030, 050, 054, 055
  • «Մալիշևի հրապարակ» («Մեծ Զլատոուստ» տաճար[3]) :
Ավտոբուսներ՝ №№ 2, 14, 25, 61
Տրոլեյբուս՝ №№ 3, 7, 17
Երթուղային տաքսիներ՝ №№ 04, 056, 057, 070

Մետրոյի մոտական կայարան

խմբագրել

Հրապարակից 200 մետր հյուսիս է գտնվում Եկատերինբուրգի մետրոյի 1-ին գծի կայարանը՝ «1905 թվականի հրապարակ»։

Հուշարձաններ

խմբագրել
 
Ապամոնտաժում՝ Մալիշևի արձանի տեղափոխման համար

Մալիշևի հրապարակում կանգնեցվել է ուրալցի հեղափոխական Իվան Մալիշևի (քանդակագործ՝ Վ. Ե. Եգորով, ճարտարապետ՝ Լ. Բ. Մասլեննիկով) հուշարձանը, սակայն «Մեծ Զլատոուստ» տաճարի շինարարությունից առաջ այն տեղափոխվել է։

Գրականություն

խմբագրել
  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. - Екатеринбург: «Баско», 2005. - 256 с. - ISBN отсутствует.
  • Рабинович Р. И., Низамутдинова Т. М. Улицы Свердловска. - 5-е издание. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1988. - 224 с. - 100 000 000 экз. - ISBN 5-7529-0009-3.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. - Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. - 336 с. - ISBN 5-7529-0048-4.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Худякова М. Ф., 2003, էջ 140
  2. 2,0 2,1 2,2 2,3 Зорина Л. И., Слукин В. М., 2005, էջ 205-207
  3. «О ПЕРЕИМЕНОВАНИИ ОСТАНОВОЧНЫХ ПУНКТОВ ОБЩЕСТВЕННОГО ТРАНСПОРТА, Постановление Администрации города Екатеринбурга Свердловской области от 19 апреля 2017 года №609». docs.cntd.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.