Մալին (ժանյակ)
Մեխելական ժանյակ կամ մալին, սա իլիկով գործած ժանյակ է, որը ամենից առաջ արտադրվել է Մեխելենում[1]։ Սա ամենահայտնի ֆլամանդական ժանյակներից մեկն է[2]։ Այն պատրաստվում է շատ բարակ, թափանցիկ և ամենակարևորը գեղեցիկ է նայվում այլ գույնի հագուստի վրա[3]։ Բացի Մեխելանից, այն պատրաստվել է Անտվերպենում, Լիրում, Տյուրնխաուտում։ Մալինը ամենից շատ օգտագործել են գիշերային զգեստների, մանժետների և ժաբոյի ասեղնագործության համար[3]։
Մեխելական ժանյակները հայտնի են իրենց ծաղկային մոտիվներով[4]։ Այն հիշեցնում է Բրյուսելական ժանյակները, սակայն, ի տարբերություն նրա, այն ամբողջական էր, այլ ոչ թե հատվածներից կազմված[3]։
Պատմություն
խմբագրելՍրա պատմությունը գալիս է Բրաբանտ ժանյակներից։ Հիմնականում «մեխելական ժանյակ» տերմինը օգտագործվել է ցանացած իլիկով գործած ժանյակի համար Ֆլանդրիայից։ Մեխելական ժանյակը ճանաչում է ստացել17-րդ և 18-րդ դարերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Mechlin.» The Oxford English Dictionary. 2nd ed. 1989.
- ↑ Sharp, Mary (2007 March). Point and Pillow Lace. Herron Press. էջեր 147–148. ISBN 1406745626. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Palliser, Bury (1984 November). History of Lace. Dover Publications. էջեր 111–114. ISBN 0486247422. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Tondern lace». Encyclopædia Britannica (online ed.). Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.