Մալդիվյան խոհանոց
Մալդիվյան կղզիների ազգային խոհանոցը հնդկական և արաբական խոհանոցների փոխառություն է։ Այն դժվար է պատկերացնել առանց երեք հիմնական բաղադրամասերի՝ կոկոսային ընկույզի, ձկնեղենի և բրնձի։
Հիմնական բաղադրամասեր
խմբագրելՄալդիվյան խոհանոցում հասուն կոկոսը օգտագործվում է կոկոսի յուղ և կաթ ստանալու նպատակով։
Կոկոսի կաթը մշակվում է կոկոսյան ընկույզով, իսկ ստացվածը օգտագործվում է սոուսների, աղցանների, ապուրների և այլ ուտեստների մեջ։ Մալդիվյան խոհանոցում կոկոսի յուղը օգտագործվում է վաֆլի-տորթերի պատրաստման մեջ և փոխարինում է մարգարինին։
Ձկնապուրների պատրաստման մեջ մալդիվյան խոհանոցում հաճախ են օգտագործում թյուննոս ձկանը՝ թարմ և չորացած կերպով։ Այս ձկանից պատրաստում են մալդիվյան ամենասիրված և հայտնի ուտեստը՝ թյուննոսը բրնձով,որը համեմված է տարբեր տեսակի սոուսներով և պղպեղով[1]։ Մալդիվյան ազգային խոհանոցի թեթև խորտիկներից են ձկան կտորները՝ չիլի պղպեղով, ձկով և համեմունքներով կարկանդակներ, ինչպես նաև տապակած ձուկ։
Նախաճաշի ամենասիրված ուտեստը մասնուխին է՝ թյուննոսով, սոխով, կոկոսի յուղով և լայմով[2]։
Մալդիվյան կղզիների ազգային խոհանոցի կարևոր բաղադրիչն է նաև բրինձը։ Այն ծառայում է, որպես որակական հիմք։ Այն օգտագործվում է ինչպես խաշած, այնպես էլ հում վիճակում։ Հում վիճակում օգտագործվում է ձկնային կոկտեյլ մատուցելիս՝ տեղական հացի, սոխի և չիլի պղպեղի հետ։
Բացի այդ, բրինձը օգտագործվում է նաև մալդիվյան հայտնի ուտեստներից մեկի՝ գարուդայի պատրաստման մեջ։ Այն իրենից ներկայացնում է ապուր՝ չոր ապխտակ ձկով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մալդիվյան կղզիների ազգային խոհանոց, գլխավոր առանձնահատկությունները
- ↑ «Մալդիվյան բաղադրատոմսեր». Արխիվացված է օրիգինալից 2017-04-05-ին. Վերցված է 2016-06-10-ին.