Մաթեմատիկոսները նույնպես կատակում են (գիրք)

«Մաթեմատիկոսները նույնպես կատակում են» (ռուս.՝ Математики тоже шутят), Սերգեյ Ֆեդինի գիրքը, որը հեղինակի կողմից հավաքված և մշակված մաթեմատիկական կատակների հավաքածու է։ Գրքում հավաքված են բազմաթիվ մաթեմատիկական կատակներ՝ գիտնականների արտահայտություններ, դեպքեր քննությունների ժամանակ, անեկդոտներ, զարմանալի մաթեմատիկական բանաձևեր, թեորեմներ և այլն[1]։

Մաթեմատիկոսները նույնպես կատակում են
Չորրորդ հրատարակության շապիկ
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր216
ՀրատարակիչEditorial URSS?

Նկարագրություն

խմբագրել

Ժողովածուն ռուսերենով մաթեմատիկական հումորի առաջին ամբողջական հավաքածուն է։ ԻՆչպես նշված է գրքի անոտացիայում, այն հետաքրքիր և օգտակար կլինի ոչ միայն մաթեմատիկայի սիրահարներին, ուսանողներին և դասախոսներին, այլև ավագ դպրոցականներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր բուհում բախվել են «հետաքրքրաշարժ գիտությանը»՝ մաթեմատիկային[2]։

Առաջին հրատարակությունը լույս է տեսել 2009 թվականին, իսկ 2012 թվականին գիրքը վերահրատարակվել է 4 անգամ։ Գրքի զգալի մասը ընդգրկվել է «Գիտնականները կատակում են» հավաքածուի մեջ (Մոսկվա, 2010):

Հավաքածուի նյութերը բազմիցս մեջբերվել են տարբեր գրքերում («Երկրաբանները կատակում են ... Եվ չեն կատակում», Մոսկվա, 2010; «խորհրդային ֆիզիկոսները կատակում են… Թեև կատակելու ժամանակը չէր», Մոսկվա, 2009 և այլն) և պարբերական հրատարակություններում («Գիտություն և կյանք», «Մաթեմատիկան դպրոցում», «Բազմանդամ» և այլն)։

Գրքի բովանդակություն

խմբագրել

Ըստ ցանկի՝ չորրորդ, էապես վերամշակված և լրացված հրատարակությունն ընդգրկում է հետևյալ գլուխները[2]

  • Հայտնի գիտնականների կատակներ,
  • դեպքեր քննությունների, դասախոսությունների և այլ իրադարձությունների ժամանակ,
  • մաթեմատիկական հումորներ,
  • զարմանալի մաթեմատիկական բանաձևեր, թեորեմներ և խնդիրներ,
  • ուսանողական բանահյուսություն,
  • տարբեր բաներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бусев, 2009
  2. 2,0 2,1 «Страница книги на сайте издательства УРСС». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • Федин С. Н. Математики тоже шутят. — 4-е изд. — М.: Эдиториал УРСС, 2012. — 216 с. — ISBN 978-5-397-02435-8