Անոտացիա (լատին․՝ annotatio դիտողություն), գրքերի, պարբերականների, հոդվածների (տպագիր կամ ձեռագիր) սեղմ բնութագրումը՝ նրանց բովանդակության շարադրումով, գնահատականով և այլնով։ Անոտացիան կարող է լինել նկարագրական կամ հանձնարարական, ընդհանուր կամ մասնագիտացված։ Օգնում է ընթերցողին նախնական պատկերացում կազմելու երկի մասին, իսկ անոտացված մատենագիտական ուղեցույցը՝ նաև կողմնորոշվելու գրականություն ընտրելիս։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոտացիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 432