Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոց

Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոց, ռազմածովային նավատորմի մասնագետներ, նավաշինարարներ, գեոդեզիստներ, ինժեներներ պատրաստող ուսումնական հաստատություն։ Հիմնել է Պետրոս I, 1701 թվականին, Մոսկվայում։ Ավարտողները նշանակվում էին նաև ուսուցիչներ հաշվային, հրետանային, ինժեներական և այլ դպրոցներում, քաղաքացիական հիմնարկներում աշխատում որպես աստիճանավորներ։ Ընդունվում էին բոլոր դասերի (բացի ճորտ գյուղացիներից) 12-20 տարեկան դեռահասներն ու պատանիները։ Ուսուցման դասընթացը բաղկացած էր երեք աստիճանից՝ դասարաններից կամ դպրոցներից։ Տարրական (ռուսերենի) դպրոցում սովորում էին ընթերցանություն, գրարվեստ, քերականության և թվաբանության հիմունքները, հաշվային (թվաբանական) դպրոցում՝ թվաբանություն, երկրաչափություն, եռանկյունաչափություն, բարձրագույն (նավագնացության) դասարաններում՝ մաթեմատիկական աշխարհագրություն, աստղագիտություն, գծագրություն, գեոդեզիա, նավագնացություն և այլն։ 1703 թվականին ուներ 300, 1711 թվականին՝ 500 սովորող։ 1715 թվականին նավագնացության դասարանները տեղափոխվել են Պետերբուրգ, և նրանց հիման վրա ստեղծվել է ծովային ակադեմիան։ Տարրական և հաշվային դասարանները շարունակել են գործել Մոսկվայում, որպես նոր ակադեմիայի նախապատրաստական դասարաններ։ Փակվել է 1752 թվականին։

Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոց
Տեսակուսումնարան
Հիմնադրված էհունվարի 25, 1701
Լուծարված է1753
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՄոսկվա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 138