Մաթեմատիկական աշխարհագրություն

Մաթեմատիկական աշխարհագրություն, ֆիզիկական աշխարհագրության բաժին, որտեղ տրվում են տեղեկություններ Երկրի (որպես մոլորակ) ձևի, մեծության և շարժման մասին։ Քննարկում է աշխարհագրական կոորդինատների նկատմամբ Երկրի յուրաքանչյուր կետի դիրքի որոշման և դրա հետ կապված ժամանակի հաշվարկումների եղանակները։ Լայն կիրառություն ունի քարտեզագրության և գեոդեզիայի մեջ։ Մաթեմատիկական աշխարհագրության համապատասխան բաժինները շարադրվում են աստղագիտության, գեոդեզիայի և ընդհանուր երկրագիտության դասընթացներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 138