Մազայ պապը և նապաստակները
«Մազայ պապիկը և նապաստակները» (ռուս.՝ Дедушка Мазай и зайцы), մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում, 1980 թվականին։
Մազայ պապը և նապաստակները ռուս.՝ Дедушка Мазай и зайцы | |
---|---|
Տեսակ | հեռուստաֆիլմ և մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Q106373516? |
Երաժշտություն | Գեորգի Սվիրիդով և Եվգենի Ստիխին |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 587 s |
Թվական | 1980 |
Նկարահանվել է Նեկրասովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Կադրից այն կողմ տեքստը կարդում է Եվգենի Լեբեդևը։
Սյուժե
խմբագրելՀեքիաթը Մազայ պապիկի մասին է, ով ապրում էր կանաչի մեջ խեղդված գյուղում։ Նրա կինը մահացել էր և նա երեխաներ չուներ, միայն մի թոռնիկ ուներ։ Մազայը ափսոսում էր, որ անտառոում որսը քիչ էր։ Կենդանիներին և որսորդներն էին կրակում և գյուղացիներն էին որսում, անտառը կործանվում էր, քանի որ մարդիկ առանց խղճի սպանում էին այդ հրաշալի կենդանիներին։ Մի անգամ նա նավակով գնացել էր փայտ հավաքելու, ջուրը շատացել էր, և խեղճ նապաստակները հայտնվել էին ջրում։ Միակ բանը, որ նրանց փրկում էր գերանն էր։ Մազայը խղճում է նապաստակներին և նրանց փրկում է՝ մեկ այլ գերանով հարվածում և ափ է նետում այն գերանը որի վրա նապաստակներն էին, որտեղ նրանք սկսում են վազվզել և փախչել տարբեր ուղղություններով։ Այս դեպքը Մազայ պապը ամբողջ կյանքում չի մոռանում։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ռոզին
- Ռեժիսոր՝ Գալինա Տուրգենևա
- Օպերատոր՝ Վալենտին Բաժենով
- Նկարիչ՝ Պավլով
- Նկարիչ տիկնիկավարներ՝ Վալենտին Բաժենով, Տատյանա Մուխլինինա
- Տիկնիկների նկարիչներ՝ Նատալիա Սուբբոտինա, Նելլի Մալյուկովա
- Տիկնիկներ և դեկորացիաներ՝ Յուրի Ուշակով, Վլադիմիր Սերեբրյաննիկով
- Ասիստենտներ՝ Սեվաստյանով, Պավլով
- Երաժշտական ձևավորում՝ Չերնիցկայա
- Ձայնային օպերատոր՝ Շումելով
- Մոնտաժ՝ Պրոտոպոպովա
- Խմբագիր՝ Իրինա Դույկովա
- Տնօրեն՝ Ֆեոդոր Անտոնով
Վիդեոթողարկում
խմբագրել2000-ական թվականներին Ռուսաստանում թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի համանունուն հավաքածուի մեջ, Սվերդլովսկի կինոստուդիայում, «Крупный План» ընկերության կողմից, Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգով։ Ձայնի և նկարի ամբողջական վերականգնումը չի օգտագործվել։ Նույն սկավառակի վրա էին ձայնագրված նաև «Պապիկի սրինգը» (1985), «Բարի գալուստ» (1986), «Թռիչք» (1980), «Անթև սագիկիը» (1987), «Քաջ նաաստակի մասին հեքիաթը» (1978), «Ճնճղուկը» (1984) և «Հեքիաթիկ բզեզիկի մասին» (1985) մուլտֆիլմերը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Каталог ТПО «Союзтелефильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- «Дедушка Мазай и зайцы» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Дедушка Мазай и зайцы»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Дедушка Мазай и зайцы» (мультфильм) на youtube