Մադմուազել Դյուվալ
Մադմուազել Դյուվալ (ֆր.՝ Mlle Duval, 1718[1][2][3][…] - ոչ վաղ քան 1775 կամ 1775[2][3], Փարիզ[4]), ֆրանսիացի կլավեսինահար, երգչուհի և կոմպոզիտոր։
Մադմուազել Դյուվալ | |
---|---|
Ծնվել է | 1718[1][2][3][…] |
Մահացել է | ոչ վաղ քան 1775 կամ 1775[2][3] |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրելՄադմուազել Դյուվալի ծագման, կյանքի և կրթության մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել, նույնիսկ նրա անունը հայտնի չէ։ Նրա մասին կցկտուր տեղեկությունները հանդիպում են իր ապրած դարաշրջանի փատաթղթերում։ Հնարավոր է, որ նա Փարիզի ազգային օպերայում եղել է երգչուհի և պարուհի։ Պահպանվել է 1736 թվականի անստորագիր նամակ, որում ասվում էր, որ Փարիզը «տաղանդավոր Դյուվալին» գիտեր «Լեգենդ» անվամբ, քանի որ նա եղել է ապօրինածին երեխա։
1736 թվականին, երբ նա դարձել է 18 տարեկան, կայացել է նրա կոմպոզիտորական դեբյուտը` «Հանճարներ, կամ Սիրո կերպարանքներ» (ֆր.՝ Les Génies, ou Les caractères de l'Amour) «հերոսական բալետն» ըստ Փլյորի դե Լիոնայի լիբրետոյի։ Ներկայացումից երևում է, որ օրիորդ Դյուվալի հովանավորն եղել է արքայազն Կարինիանոն։ Դյուվալի ստեղծագործությունը դարձել է կին կոմպոզիտորների երկրորդ օպերան, որը բեմադրվել է Փարիզի ազգային օպերայում (առաջինը եղել է 1694 թվականին, Էլիզաբեթ Ժակե դե լա Գերրի «Կեփալոս և Պրոկրիս» բալետը)։ Ըստ կարծիքի, որը հրապարակվել է Mercure de France-ում, օրիորդ Դյուվալն զարմացրել է հանրությանը նրանով, որ ամբողջ բալետի հետ միաժամանակ նվագել է կլավեսին, «նախերգանքից մինչև վերջին նոտա»։ Քննադատներից մեկը գրել է, որ նրա երաժշտությունն արժանի է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստանի» հարմոնիային»։
Հետագայում Դյուվալը կանոնավոր կերպով հանդես է եկել Օպերայում երկու դերով. ըստ երևույթի, մոտավորապես 1770 թվականին նրա համար նշանակվել է դրամական նպաստ։ Վերջին անգամ նրա անունը հիշատակվել է 1775 թվականին, Օպերայի պարուհիների շարքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Grove Music Online — OUP.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 muziekweb.nl
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Répertoire International des Sources Musicales — 1952.
- ↑ 4,0 4,1 4,2 Lajarte T. D. Bibliothèque musicale du Théâtre de l'opéra : Catalogue historique, chronologique, anecdotique (ֆր.) — Paris: Librairie des Bibliophiles, 1876. — P. 265.
Գրականություն
խմբագրել- Bertil H. Van Boer Duval [or Duvall, Mademoiselle] // Historical Dictionary of Music of the Classical Period. — Scarecrow Press, 2012. — P. 173.
- Mary F. McVicker Mlle Duval // Women composers of classical music: 369 biographies from 1550 into the 20th century. — McFarland & Company, 2011. — P. 22—23. — ISBN 978-0-7864-4397-0
- Jacqueline Letzter, Robert Adelson Women writing opera: creativity and controversy in the age of the French Revolution. — University of California Press, 2001. — P. 17.
Արտաքին հղումներ
խմբագրել- James R. Anthony. «Duval, Mlle (first name unknown)». Grove Music Online.