Մադագասկարի սահմանադրություն

Մադագասկարի սահմանադրություն, ընդունվել է հանրաքվեի արդյունքում՝ 2010 թվականի նոյեմբերի 14-ին, որով սկիզբ առավ Մադագասկարի չորրորդ հանրապետությունը։ Նախկին սահմանադրությունից էական տարբերություններից մեկն այն էր, որ նախագահի թեկնածուների համար տարիքային ցենզը 40-ից 35 տարեկանն ամրագրեց[1]։

Չորրորդ հանրապետության սահմանադրություն խմբագրել

2010 թվականի նոյեմբերի 22-ին Մադագասկարի ընտրական հանձնաժողովը հայտարարեց հանրաքվեի արդյունքում 74% կողմ ձայնով նոր սահմանադրությանը հավանության արժանացնելու մասին[2]։

Նախագահի թեկնածություն առաջադրելու համար տարիքային ցենզի՝ 40-ից 35 տարեկան սահմանումը հնարավորություն տվեց 36-ամյա Անդրի Ռաջոելինային, ով այդ ժամանակ երկր Բարձր անցումային իշխանության նախագահն էր, նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։

Երրորդ հանրապետության սահմանադրություն խմբագրել

Երրորդ հանրապետությունը ժողովրդական օժանդակության ու օրինականության արդյունքն էր, երբ 1992 թվականի օգոստոսի 19-ին, 75% ձայների կողմ քվեարկության արդյունքում, հանրաքվեով ընդունվեց նոր սահմանադրություն։ Վերջինս բաղկացած էր 149 հոդվածից ու ապահովում էր իշխանության 3 թևի՝ օրենսդրի, գործադրի ու դատականի հստակ տարանջատվածություն, բամզակուսակցական համակարգի ստեղծում, մարդու իրավունքների ու խոսքի ազատության պաշտպանություն և այլն[3]։ Մադագասկարի երրորդ սահմանադրությունը բարեփոխվել է 3 անգամ՝ 1995, 1998 և 2007 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել