Մագնիսաստրիկցիոն փոխակերպիչ

Մագնիսաստրիկցիոն փոխակերպիչ, էլեկտրամեխանիկական կամ էլեկտրաձայնական փոխակերպիչ, որում մագնիսական դաշտի էներգիան, դարձելի մագնիսաստրիկցիայի շնորհիվ, փոխակերպվում է մեխանիկական տատանումների էներգիայի և հակառակը։ Կիրառվում է իբրև ուլտրաձայնի ճառագայթիչ և ընդունիչ, տարբեր կոնստրուկցիաների ու կառույցների թրթռումները չափելիս, ինչպես նաև էլեկտրա- և ռադիոտեխնիկական սարքերի զտիչներում ու կայունարարներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 121