Մագնիսական մոնոպոլ

(Վերահղված է Մագնիսական լիցքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիցք (այլ կիրառումներ)

Մագնիսական մոնոպոլ, մագնիսական լիցք, Դիրակի մոնոպոլ (հուն, μόνος-մեկ, միակ և πόλος-բևեռ), հիպոթետիկ տարրական մասնիկ, որը միայն մեկ մագնիսական բևեռով մագնիս է[1][2]։ Այլ կերպ ասած՝ մագնիսական մոնոպոլն օժտված է զրոյից տարբեր մագնիսական լիցքով։ Մագնիսական մոնոպոլի գոյությունը կանխատեսվում է մեծ միավորման և գերլարերի տեսություններում[3][4]։

Տեսական հիմք խմբագրել

Մագնիսական լիցքի հասկացությունը սկզբնապես ներմուծվել է էլեկտրական լիցքի նմանությամբ՝ ստատիկ մագնիսական դաշտերի հաշվարկումը հեշտացնելու նպատակով։ էլեկտրամագնիսական երևույթները նկարագրող Մաքսվելի հավասարումների սիմետրիան էլեկտրական և մագնիսական մեծությունների նկատմամբ թույլ է տալիս ենթադրել, որ դրական և բացասական էլեկտրական լիցքերի նման կարող են առանձին-աոանձին գոյություն ունենալ տարբեր բևեռայնության մագնիսական լիցքեր, որոնք իրենց շուրջն ստեղծում են մագնիսական դաշտ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ մագնիսական դաշտ ստեղծվում է միայն էլեկտրական լիցքերի շարժման կամ մագնիսական դիպոլի առկայության դեպքում։ Դաշտի դասական տեսությունը չի բացառում վարկածային մագնիսական լիցքերի գոյությունը և ոչ մի սահմանափակում չի դնում դրանց մեծության (μ) վրա, մինչդեռ ըստ քվանտային տեսության, ինչպես ցույց է տվել Պոլ Դիրակը (1931 թվական), պետք է տեղի ունենա

 

առնչությունը, որտեղ e-ն էլեկտրոնի լիցքն է, ħ-ը՝ Պլանկի հաստատունը, c-ն՝ լույսի արագությունը, n= 0, ±1, ±2,...։ Մագնիսական լիցքերի նվազագույն արժեքը 68,5 անգամ մեծ է էլեկտրոնի լիցքից, ուստի արագ շարժվող մոնոպոլի հետքը պետք է պարզորոշ նկատվեր Վիլսոնի խցիկում կամ բշտիկային խցիկում։ Սակայն մագնիսական լիցքերի հայտնաբերման բոլոր փորձերն առայժմ տալիս են բացասական արդյունք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dark Cosmos: In Search of Our Universe's Missing Mass and Energy, by Dan Hooper, p192
  2. Particle Data Group summary of magnetic monopole search
  3. Wen, Xiao-Gang; Witten, Edward, Electric and magnetic charges in superstring models, Nuclear Physics B, Volume 261, p. 651–677
  4. S. Coleman, The Magnetic Monopole 50 years Later, reprinted in Aspects of Symmetry
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մագնիսական լիցք» հոդվածից (հ․ 7, էջ 116 )։