Մագնեզիումի հանքանյութեր

Մագնեզիումի հանքանյութեր, բնական միներալային առաջացումներ, որոնցում մագնեզիումի պարունակությունը բավարար է նրա տնտեսապես շահավետ կորզման համար։ Մագնեզիումը մտնում է ավելի քան հարյուր միներալի բաղադրության մեջ, այդ թվում՝ բրուսիտի (Mg(OH)2, 41,7% Mg), մագնեզիտի (MgC03, 28,8%), դոլոմիտի (MgC03, CaC03, 18,2%), լանգբեյնիտի (2MgS04, K2S04, 11,7%)։

Մագնեզիումի հանքանյութերի մեջ կարևոր տեղ են գրավում մագնեզիումակալիումական աղերի հանքավայրերը։ Մագնեզիտի խոշոր հանքավայրեր են հանդիպում մետամորֆացված դոլոմիտներում։ Նրա կոնտակտային մետամորֆիզմի դեպքում առաջանում են մագնեզիումի ամենաբարձր պարունակությամբ հումքի՝ բրուսիտի կուտակումներ։ Որպես մագնեզիումի աղբյուր՝ անընդհատ աճում է նաև ծովային ջրի (4 % Mg չոր մնացորդում) դերը՝ կայուն բաղադրությամբ և անսահմանափակ պաշարներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 113