Մեղրի ազատ տնտեսական գոտի

(Վերահղված է ՄԱՏԳից)

Մեղրի ազատ տնտեսական գոտի (անգլ.՝ Meghri Free Economic Zone) կամ Մեղրի ԱՏԳ, հատուկ տնտեսական գոտի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի[1]։ ԱՏԳ տնօրենն է Աշոտ Զարբաբյանը[1]։

Պատմություն խմբագրել

Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, Գործարար ծրագրի մշակումը իրականացրել է  «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (անգլ․ Avenue Consulting Group) խորհրդատվական ընկերությունը[2][3][4][5]։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով[1]։

Առաջին փուլ խմբագրել

Գոտու կառուցման առաջին փուլը ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերին, երբ ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար։ Այդպիսով, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Մեղրի ԱՏԳ բացման արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ Կարեն Կարապետյանի, տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը[1]։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել[1].

Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա:

Երկրորդ փուլ խմբագրել

2018 թվականի հունվարի 30 - ին «Ավենյու քընսալթինգ գրուպ» (անգլ․ Avenue Consulting Group) ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, ըստ որի՝ երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար։ Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը տրամադրվելու է շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար[1][2][3][4][5]։

Ակնկալվող ազդեցությունը տնտեսության վրա խմբագրել

Ինչպես նշվում է լրատվամիջոցներում, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։ Բացի այդ, ԱՏԳ գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ[1]։

Սպասվում է, որ ԻԻՀ հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, ինչպես նաև առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Ինչպես նշվում է ԶԼՄ-ներում, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը
  2. 2,0 2,1 «Նախարարությունում քննարկվել են «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման 2-րդ փուլի աշխատանքները». lurer.com. 31.01.2018. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «Տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքներին». haydzayn.com. 31.01.2018. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 ««Մեղրի» ազատ տնտեսական գոտու կառուցապատման երկրորդ փուլի ծրագիրը պատրաստ է».
  5. 5,0 5,1 «Discussion on Meghry Free Economic Zone Project Second Phase Implementation in the Ministry of Economic Development and Investments». www.avenueconsulting.am (english). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)