Ճրագախոտ ճյուղավոր

բույսերի տեսակ
Ճրագախոտ ճյուղավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Երկշաքիլավորներ
Կարգ Lamiales
Ընտանիք Ճրագախոտազգիներ
Լատիներեն անվանում
Orobanche ramosa


Ճրագախոտ ճյուղավոր (լատին․՝ Orobanche ramosa) պատկանում է ճրագախոտազգիների ընտանիքին, երկշաքիլավոր պարազիտ խոտ է։ Ցողունի ստորգետնյա և վերգետնյա մաերը կարողանում են ոչնչացնել ծեր բույսին։ Ծլում է սերմերով։ ՍԵրմից դուրս եկած ծիլը կպչելով բույսի արմատներին հողի մակերես է դուրս գալիս 35-40 օր հետո։ Մինչև աշնան վերջ արդեն բույսը հասունացած է լինում և յուրաքանչյուր սերմից առաջացնում է մեկ ցողուն։ Ցողունն ունի 25 սմ բարձրություն։ Գետնի մակերեսին մոտ բույսը ճյուղավորվում է։ Ցողունը գորշ ժանգագույն է։ Պտղի մեջ տեղավորվում են 3000 մանր սերմեր։

Տարածում խմբագրել

Հիմնականում տարածված է այն գոտիներում, որտեղ շատ է մշակվում ծխախոտը։

Աղբյուրներ խմբագրել

Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանի տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, «1980»։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճրագախոտ ճյուղավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճրագախոտ ճյուղավոր» հոդվածին։