Ջերասուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևելք, Արաքսի աջակողմյան վտակներից մեկի աջ ափին, Բասենի դաշտում։

Գյուղ
Ջերասուն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներՃառասուն, Ճերասուն, Ճիրասուն, Ճռասոն, Ճռասուն, Ջանասուր, Ջառասուն, Տիրացուի գյուղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ջերասուն (Աշխարհ)##
Ջերասուն (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 34 հայ գաղթել է Կովկաս։ Մնացած հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զոհվել է Կամախի կիրճում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 66 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին 120 տուն՝ հիմնականում հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 400

Աղբյուրներ խմբագրել