Ճոճանակ (ռուս.՝ Качели), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է 1988 թվականին։

Ճոճանակ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորEkaterina Obraztsova?
ԵրաժշտությունՆինա Սավիչևա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն184 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1988

«Ուրախ կարուսել» № 19 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից առաջինն է[2]։

Սյուժե խմբագրել

Ժենյան ճոճվում էր ճոճանակի վրա դրսում և չէր ցանկանում տուն գնալ։ Մայրիկը հոգնում է նրա կանչելուց և օգնության է կանչում տեխնիկային. նրան և՛ բուլդոզերով են քաշում, և՛ շոգեքարշով, և՛ շոգենավով, հետո թռչում է ուղղաթիռը և պոկում է գետնից այն ամենն, ինչ որ կար։ Տղան իր ճոճանակի հետ մենակ է մնում անկենդան մոլորակում, սկսում է վախենալ և կանչել իր մայրիկին։ Մայրիկը խղճում է նրան և երկրագնդի վրա եղած ամեն ինչով վերադառնում է։ Վախեցած տղան վազում է տուն և նստում է սեղանի մոտ։ Եվ ճոճանակի վրա հայտնվում է «Վերջ» գրությունը։

Նկարահանող խումբ խմբագրել

Սցենարի հեղինակ Մ. Չերտկով
Կինոռեժիսոր Եկատերինա Օբրազցովա
Կոմպոզիտոր Նինա Սավիչևա
Բեմադրող նկարիչ Սվետլանա Գվինիաշվիլի
Նկարիչներ Զոյա Մոնետովա, Վ. Բայրամով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Մեշերյակով, Ալեքսանդր Մազաև

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել