«Ճնճղուկը սառույցի վրա» (ռուս.՝ «Воробей на льду»), խորհրդային մանկական կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Վալենտին Խովենկոն 1983 թվականին։

Ճնճղուկը սառույցի վրա
ռուս.՝ Воробей на льду
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորValentin Khovenko?
ԴերակատարներՎիտաուտաս Տոմկուս
ՕպերատորNikolay Puchkov?
ԵրաժշտությունSergey Berinsky?
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն63 րոպե

Սյուժե խմբագրել

Հետաքրքիր և ուսանելի պատմություն է մի տղայի մասին, որը երազում է դառնալ հոկեյիստ[1]։

Սաշա Վորոբյովն արթնանում է առավոտյան ժամը 6-ին, տաք տնից հանում հարևան Դիմկային, չնայած վերջինիս դժկամությանը, գնացքով ուղևորվում է քաղաք՝ մասնակցելու հոկեյի թիմի նոր անդամների ընտրությանը։ Սաշան երազում է դառնալ պրոֆեսիոնալ հոկեյիստ՝ բնածին տաղանդի և ֆիզիկական տվյալների բացակայությունը փոխհատուցելով համբերությամբ և համառությամբ։

Դերերում խմբագրել

  • Վլադիսլավ Գալիուլին – Սաշա Վորոբյով
  • Օլեգ Պոտապով – Դիմա Սերգեյչիկով
  • Վիտաուտաս Տոմկուս – Կոնստանտին Պետրովիչ Մորոզով, մարզիչ
  • Լեոնիդ Յարմոլնիկերաժշտության ուսուցիչ
  • Անաստասիա Իվանովա – ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ
  • Եվգենյա Խանաևա – ոստիկանության կապիտան
  • Մաքսիմ Պուչկով – Սաշայի ավագ եղբայրը
  • Ելենա Կորոլյովա – Սաշայի մայրը
  • Օքսանա Պավլովսկայա – Կատյա Մորոզովա, մարզիչի դուստրը
  • Վերա Օրլովա – Տատյանա Իվանովնա
  • Անատոլի Բարանցև – Իվան Դմիտրիևիչ, մարզադպրոցի տնօրեն
  • Վյաչեսլավ Վոյնարովսկի – գեր
  • Վադիմ Ալեքսանդրով – էպիզոդ
  • Կլիգին Սերգեյ Վյաչեսլավովիչ – էպիզոդ
  • Վալենտինա Կլյագինա – ակնոցով աղջիկ

Քնադատությունն խմբագրել

Ֆիլմը, ընդհանուր առմամբ, դրական արձագանքներ է ստացել, անվանվել է «հայտնի թերություններից ոչ զուրկ», որոնք արտահայտվում են զվարճանքին նախապատվություն տալու պատճառով՝ ի վնաս գեղարվեստական-գաղափարական արժանիքներին[1]։

2021 թվականին «Սպորտ-Էքսպրես» հանդեսն այդ մանկական ֆիլմն անվանել է հոկեյի մասին արտասահմանյան և ռուսական լավագույն ֆիլմերի շարքում՝ «Հոկեյիստներ» և «Լեգենդ № 17» ֆիլմերի հետ միասին[2].

Ֆիլմն ընդգրկված է մարզապատմական թեմաներով գեղարվեստական ֆիլմերի ցանկում, որոնք խորհուրդ են տրվում վերլուծել «Պատմություն» թեմայով սեմինարների ժամանակ, որոնք անցկացվում են Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների հետ, և ներկայում դիտարկվում է որպես խորհրդային դարաշրջանի վերաբերյալ վիզուալ պատմական աղբյուր[3]։ Ընդգրկված է Սիբիրյան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանում ուսումնասիրվող ֆիլմերի շարքում՝ ռուսական կինեմատոգրաֆիայում սպորտի տեղը բացահայտելու համար[4]։ Նշելով, որ տափօղակով հոկեյը կինոյում ավելի լայնորեն է ներկայացվել, քան գնդակով հոկեյը, նշում են նաև «Ճնճղուկը սառույցի վրա» ֆիլմը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 На повороте времени: XXVII съезд КПСС и актуальные проблемы современного кино: Сб. ст. / ВНИИ киноискусства. — М.: Искусство, 1988. — 246 с. — стр. 196
  2. Иван ШитникЛучшие фильмы о хоккее. Истории легенд, великие победы и триумф воли и любви к игре // «Спорт-Экспресс», 7 сентября 2021
  3. Календарова В. В. АНАЛИЗ ИГРОВОГО СПОРТИВНОГО ФИЛЬМА КАК ЭЛЕМЕНТ ОБРАЗОВАТЕЛЬНОЙ ПРАКТИКИ В СПОРТИВНОМ ВУЗЕ (ПРИ ИЗУЧЕНИИ ДИСЦИПЛИНЫ «ИСТОРИЯ»)(չաշխատող հղում)//Вестник спортивной истории. 2015 , №2. С. 49.
  4. Ёлкина М. В. Спорт в отечественном кинематографе Արխիվացված 2021-10-28 Wayback Machine// Научные труды Сибирского государственного университета физической культуры и спорта. 2015, № 1.
  5. Красильников Т. С. Хоккей с мячом в отечественном кинематографе Արխիվացված 2021-10-28 Wayback Machine// Вестник Московского педагогического государственного университета.2020 № 4 (40).

Աղբյուրներ խմբագրել

  • Воробей на льду // Советские художественные фильмы: 1982—1983. — М.: Нива России, 1999. — стр. 201
  • Воробей на льду // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 74