Ճիպոտ (Սպերի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճիպոտ (այլ կիրառումներ)
Ճիպոտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։
Գյուղ | |
---|---|
Ճիպոտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Սպերի գավառակ |
Այլ անվանումներ | Չիպոտ, Չիփոթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրել1897 թվականին թուրքերը սպանել են մի քանի տասնյակ հայերի։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մեծ մասը զոհվեց։
Բնակչություն
խմբագրել1909 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՃիպոտն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր ծխական դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 614
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն