Վան Ճըլի (չինարեն՝ 王哲林, փինյին՝ Wángzhélín, հունվարի 20, 1994(1994-01-20), Ֆուչժոու, Չինաստան), չինացի բասկետբոլիստ, որը խաղում է Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի լիգայի «Շանհայի  շնաձուկ» թիմում։ «Մեմֆիս Գրիզլիս» բասկետբոլի ակումբը նրան ընտրել է 2016 թվականի բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթում և Ճոու Ցիի հետ նա դարձել է չինացի 8-րդ բասկետբոլիստը, որն ընտրվել է բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթում։

Վան Ճըլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 20, 1994(1994-01-20) (30 տարեկան)
Ծննդավայր՝Ֆուչժոու, Չինաստան
Ակումբ՝Ֆուցզյան Սթարջընս
215 սանտիմետր
Քաշ՝106 կիլոգրամ

Բասկետբոլի երիտասարդական թիմում խմբագրել

Վան Ճըլիի ծնողները Ֆուծիենի  տղամարդկանց և կանանց բասկետբոլի նախկին թիմերի անդամներ էին։ Ահա թե ինչու նա օժտված է բասկտեբոլի յուրահատուկ տաղանդով։ Վան Ճըլին սովորել է Ծինանի 3-րդ հիմնական դպրոցում։ Հինգերորդ դասարանում ուներ 1,70 մետր հասակ։ Նա 14 տարեկանում արդեն 2 մետր հասակ ուներ, երբ միացավ Ֆուծիենի բասկետբոլի երիտասարդական թիմին[1]։

2010 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Չինաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի կազմում, մասնակցել 2010 թվականին Գերմանիայում կայացած մինչև 17 տարեկանների բասկետբոլի աշխարհի առաջնությանը և գրավել յոթերորդ տեղը։ Չնայած նրան, որ նա թիմի ամենաերիտասարդ և ամենաանփորձ խաղացողն է եղել, սակայն միջինը մեկ խաղում վաստակել է 5,8 միավոր և 4,9 անդրադարձ և փոխարինողից դարձել է հիմնական խաղացող[2]։

Սեպտեմբերին մասնակցեց Եմենում կայացած 2010 թվականի Ասիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի առաջնությանը։  Նրա շնորհիվ թիմը հաղթեց ինը խաղերում և հասավ առաջնություն՝ մեկ խաղում միջինը վաստակելով 14,3 միավոր և 8,6 անդրադարձ։ Հարավային Կորեայի դեմ եզրափակիչում նա նույնիսկ վաստակել է 27 միավոր և 19 անդրադարձ՝ Կուո Ալիունից հետո դառնալով թիմում երկրորդ լավագույն խաղացողը[3]։

2011թ. հունիս-հուլիս ամիսներին նա մասնակցել է Լատվիայում կայացած մինչև 19 տարեկանների բասկետբոլի աշխարհի առաջնությանը։ «Դարպասների մոտ սպառնալիք» միջադեպի  (13 խաղացողներ  խնդրագիր են գրել՝ փոխարինելու մարզիչ Ֆան Պինին) պատճառով թիմը վատ ներկայացավ և զբաղեցրեց 13-րդ տեղը։

2012-ի մարտին Վան Ճըլին առաջին անգամ ընդգրկվեց Չինաստանի բասկետբոլի ազգային հավաքականի 21 հոգանոց մարզումային ցուցակում, սակայն նրան չհաջողվեց ընդգրկվել Լոնդոնի Օլիմպիական խաղերի 12 հոգանոց մարզումային ցուցակում։ Իսկ 2012թ.-ի ապրիլին կայացած Nike-ի բասկետբոլի միջազգային մրցումներում իր փայլուն կատարմամբ` 9 միավորով, 8 անդրադարձով և 2 արգելափակումով,  84։75 հաշվով հաղթեց Միացյալ նահանգների ազգային հավաքականին։ Նա լավագույն չին խաղացողն է Nike-ի մրցումների 17-ամյա պատմության մեջ[4]։

Օգոստոսին նա մասնակցել է Մոնղոլիայում կայացած 2012 թվականի Ասիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի երիտասարդական առաջնությանը։ Սա նաև երկրորդ անգամն է, որ Վան Ճըլին մասնակցում է մինչև 18 տարեկան ասիական մրցումներին։ Նա թիմի միակ խաղացողն է, ով ընտրվել է ազգային հավաքականում։ Նա վաստակել է միջինում 22,3 միավոր և 10,3 անդրադարձ մեկ խաղում։ Հարավային Կորեայի դեմ եզրափակչում, չնայած թիմի 13 միավորով հետ մնալուն, նա վաստակեց 3 միավոր և կատարեց 1 անդրադարձ, ինչպես նաև հավասարեցրեց հաշիվը։ Թիմը հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ինը խաղերում։ Նա նաև ընտրվեց որպես խաղի կարևորագույն մասնակից[5]։

Սեպտեմբերին նա ընդգրկվել Է Չինաստանի ազգային օլիմպիական հավաքական և մասնակցել 2012 թվականի Ճապոնիայում անցկացվող Ասիայի բասկետբոլի առաջնությանը։ Սա նրա առաջին խաղն է մեծահասակների հետ․ նա միջինում վաստակեց 14 միավոր և 10 անդրադարձ յուրաքանչյուր խաղում, սակայն այդ ժամանակ նա դեռ կարիք ուներ բարելավելու իր մրցակցային կարողությունները[6]։

Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի ժամանակաշրջանում խմբագրել

2012թ.-ի հունիսին  Վան Ճըլին պաշտոնապես պայմանագիր կնքեց «Ֆուծիեն Սունսին» բասկետբոլի ակումբի հետ[7]՝մասնակցելու Չինաստանի տղամարդկանց բասկետբոլի 2012-2013 թթ.-ի պրոֆեսիոնալ լիգային։

Նոյեմբերի 25-ին «Ցինտաո Շուանսին» թիմի դեմ առաջին լիգայի խաղում վաստակեց 11 միավոր և 6 անդրադարձ։ Դեկտեմբերի 7-ին «Ճըծիան Ճոույինհան»-ի դեմ խաղում վաստակեց 31 միավոր և 15 անդրադարձ, 2013 թվականի փետրվարի 1-ին« Ծիլին» թիմի դեմ խաղում նա վաստակեց 24 միավոր, 21 անդրադարձ և 6 փոխանցում[8]։

Բասկետբոլի ազգային լիգա խմբագրել

2016 թվականին, երբ Վան Ճըլին 22 տարեկան էր նա մասնակցեց Բասկետբոլի ազգային ասոցիաիայի դրաֆթում և ընտրվեց «Մեմֆիս Գրիզլիս» ակումբում 57 համարի ներքո։

2018 թվականի հուլիսի 6-ին Չինաստանի բասկետբոլի ասոցիացիան և Բասկետբոլի ազգային ասոցիաիան ամառային մարզական լիգա էր կազմակերպել։ Այս խաղում Վան Ճըլին միացավ Չինաստանի տղամարդկանց բասկետբոլի «Կարմիր» թիմին։

Առաջին խաղում «Կարմիր թիմը» 36:56 հաշվով պարտվեց «Պիոներներին»[9]։ Երկրորդ խաղում Վան Ճըլինի թիմը 66։78 հաշվով պարտվեց «Հրթիռ» թիմին[10]։ Երրորդ խաղում Վան Ճըլինը վաստակեց երեք միավոր, սակայն կարմիր թիմը խոշոր հաշվով պարտվեց «Թագավոր» թիմին[11][12][13][14][15]։ 2019 թվականին նա կրկին մասնակցեց ամառային լիգայի խաղերին Չինաստանի թիմի կազմում՝ տանելով մեկ հաղթանակ և չորս պարտություն[16]։

Ժամանցային ծրագրեր խմբագրել

  • 2019թ. «Վազիր» 3-րդ սեզոնի 8-րդ դրվագ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 成长轨迹似姚明大郅阿联 王哲林一鸣惊人非偶然 Արխիվացված 2012-10-17 Wayback Machine2012-04-12
  2. 世青赛中国铸就辉煌历史 超白金一代悄然崛起 Արխիվացված 2014-02-02 Wayback Machine2010-07-11
  3. 中国队员评分:郭艾伦最高分 王哲林成最大发现(չաշխատող հղում)2010年10月2日
  4. 17年全球峰会最弱中国球员 2米13新星离NBA有多远 Արխիվացված 2012-04-10 Wayback Machine2012年04月08日新浪体育
  5. U18男篮亚青赛评奖结果揭晓 王哲林当选MVP(չաշխատող հղում)2012年08月30日
  6. 国奥12人点评:王哲林需提高一点 后卫线有新发现 Արխիվացված 2012-09-26 Wayback Machine2012年09月22日
  7. 福建男篮正式宣布签约王哲林 合同细节尚未透露 Արխիվացված 2012-10-26 Wayback Machine2012-06-22
  8. 王哲林砍24+21赵泰隆30分 福建客场送吉林三连败 Արխիվացված 2013-06-13 Wayback Machine2013年02月1日
  9. «红队36:56不敌步行者». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  10. «红队不敌火箭». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  11. «王哲林自投自抢». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  12. «红队大比分不敌国王». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  13. «王哲林nba大门逐渐关闭». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  14. «红队结束与nba夏季联赛球队拉练征程,最后一站惜败底特律». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  15. «红队62:66底特律». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  16. «男篮结束夏季联赛赛程». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել