Սարգիս Ճեպեպյան, (1864 թ․, գ. Ուգունլու Յոզղատի գավառ1920, Հաճըն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Կրթությունն ստացել է հայրենի գյուղում։ 1914 թվականի վերջին զորակոչվել է թուրքական բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։ Երբ սկսվել են հայ զինվորների նկատմամբ թուրքական հալածանքներն ու նրանց զանգվածային բնաջնջումը, Ճեպեպյան փախել է բանակից, անցել ռազմաճակատի գիծը։ 1918 թվականին մտել է Զորավար Անդրանիկի կամավորական ուժերի կազմում, մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1919 թվականի սկզբին մեկնել է Կոստանդնուպոլիս, այնտեղից՝ Կիլիկիա։ 1920 թվականին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար։ Սարգիս Ճեպեպյանը հերոսական մահով է զոհվել։ Անհավասար մարտում ծանր վիրավորվել է և, խուսափելով գերի ընկնելուց, ինքնասպան է եղել։

Սարգիս Ճեպեպյան
Ծնվել է1864
Մահացել է1920
Մահվան վայրՀաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն

Գրականություն խմբագրել

  • Թորոսյան Շ., Կիլիկիայի հայերի ինքնապաշտպանությունը (1919-1921), Երևան, 1980։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։