Ռոբերտ (Ռոպերտ) Ավետիսի Ճեպեճյան (օգոստոսի 2, 1909(1909-08-02)[1], Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 2000, Հալեպ, Սիրիա), հայ ակնաբույժ, կոկորդաբան, հասարակական գործիչ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1970, Երևան

Ռոբերտ Ճեպեճյան
Ծնվել էօգոստոսի 2, 1909(1909-08-02)[1]
ԾննդավայրԱյնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է2000
Մահվան վայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Սիրիա
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1934)[1]
Մասնագիտությունակնաբույժ, կոկորդաբան և հասարակական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1970)
Անդամակցությունֆրանսիական ակնաբուժական ընկերություն[1]

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935 թվականից ապրել է Հալեպում, ուր 1948 թվականին հիմնել է «ճեպեճյան ակնաբուժարանը», որը 1971 թվականից ակնաբույժների պատրաստման կենտրոն է։ Ռոբերտ Ճեպեճյանը կատարել է աչքի (հատկապես տրախոմա) և կոկորդի հիվանդությունների բուժման ու կանխարգելման աշխատանքներ։ Սիրիայում առաջինն է կիրառել ակնաբուժության ժամանակակից մեթոդները։ 1947 թվականին կատարել է աչքի եղջերապաավասաման վիրահատություն։ Մշակել է կոպերն անշարժացնելու նոր եղանակ դիթիլինով, առաջարկել ակնագնդի մեջ թափանցած երկաթի բեկորները հանող մագնիս և ակնաբուժական մի շարք գործիքներ։ 1948 թվականին հիմնել է Աչազրկության կանխարգելման սիրիական ընկերությունը, որի նախաձեռնությամբ 1955 թվականին Հալեպում բացվել է կույրերի առաջին դպրոցը։ 1968-1970 թվականներին ղեկավարել է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղը, 1968 թվականին ստեղծել ՀԲԸՄ «Մատենագիտական հանձնախումբ»։ Հրատարակել է ցեղասպանությանը և փախստականներին նվիրված նյութեր, ալբոմներ։

Նկարչություն խմբագրել

Զբաղվել է նաև նկարչությամբ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ։ 1955 թվականին Զարեհ Գաբլանի հետ հիմնել է «Մարտիրոս Սարյան» նկարչական ակադեմիան։ Ճեպեճյանի նախաձեռնությամբ Հայաստան են տեղափոխվել նկարիչներ Արմիսի և Ժիրայր Օրագյան ի որոշ գործիր, բազմաթիվ ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայկական ժանյակների հավաքածու և այլն[2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ ԳԱԱ Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալ

Երկեր խմբագրել

  • Ինքնակենսագրութիւն, յուշեր եւ գործունեութիւններ, Հալեպ, 1999։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ճեպեճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 96