Ճգնավորի մատուռ, վիմափոր կրոնական կառույց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի տարածքում, երկրաբանական ժայռ-մնացուկ Սպիտակ քարից 200 մետր հարավ-արևելք[1]։

Ճգնավորի մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՌինդ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Ժայռափոր մատուռը գտնվում է գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս-արևելք, հսկա, մեկուսի ժայռային ելուստի արևմտյան ստորոտում։ Դուռն արևմուտքից է, ունի 1,5 բարձրություն։ Ներքուստ արևելյան մասում կիսակլոր խորանն է, փոքրիկ բեմով։ Հյուսիսային մասում կա մկրտության ավազան։ Մատուռի մուտքից հարավ, ժայռի վրա, պատկերված են երկու խաչաքանդակներ։ Այն հանդիսացել է շրջակա գյուղի եկեղեցին, իսկ այժմ լքված է։

1949 թվականին Հ. Եղիազարյանը ուսումնասիրելով եկեղեցին, գրել է. «Բարձր ու մեծ ժայռի մեջ փորված փոքր, սովորական ձևի մատուռ է, արևելյան կողմում կիսակլոր աբսիդայով ու վեմ քարով, իսկ վեմ քարից վերև, պատի վրա քանդակված է խաչ՝ բնորոշ 13-14-րդ դարերին։ Մատուռի դուռն արևմտյան կողմից է, որի առջևում նկատվում է քառակուսի հատակագիծ ունեցող փոքրիկ շենքի հետքերը։ Նկատելի է, որ դա մատուռի սրահն է եղել և քանդվել է՝ ժայռի այդ մասը պոկվելու և ցած գլորվելու հետևանքով»։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վայոց ձորի պատմության նոր էջեր, Տիգրան Մկրտչյան, էջ 52» (PDF).