Ճարտարապետների տուն (Մոսկվա)

Շենք Մոսկվայի Ռոստովսկի առափնյայում

Ճարտարապետների տուն (ռուս.՝ Дом архитекторов, նաև՝ Տուն Ռոստովյան առափնյայում ռուս.՝ Дом на Ростовской набережной), բնակելի տուն, որը գտնվում է Մոսկվայում, Ռոստովսկի առափնյա 5 հասցեում։ Տունը 1930-ական թվականներին կառուցել է ճարտարապետ Ալեքսեյ Շչուսևը։ Շենքը հանդիսանում է Սմոլենսկի և Ռոստովսկի առափնյաների անսամբլի չիրականացված նախագծի մի մասը, որը նախագծել էր Շչուսևը։ Շենքի կողային թևերը 1960-ական թվականների սկզբին կառուցվել են բեժ աղյուսով։

Ճարտարապետների տուն
Տեսակկառույց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
Հիմնադրված է1935
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Ռոստովսկի առաձնյայի և Ավետման եկեղեցու տեսքը (1891 год)[2]

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Տունը կառուցվել է այսպես կոչված «Ռոստովսկի» վանատանը, որտեղ գտնվում էր 17-րդ դարի Տիրոջ Ավետման եկեղեցին։

1930-ական թվականներին ԽՍՀՄ ճարտարապետների միությունը պահանջել է նոր բնակարանների կառուցում շարունակաբար ավելացող անդամների համար։ Մոսկվայի գետի բարձրադիր հատվածում՝ Ռոստովսկի առափնյայում, շինարարության համար հողատարածք հատկացվեց։

Նախագծեր խմբագրել

1934-1935 թթ. Ալեքսեյ Շչուսևն աշխատել է Ռոստովսկի և Սմոլենսկի հատվածների վերակառուցման վրա Մոսկվա գետի ձախ ափին ։ Որոշվել է առափնյայում կառուցել 8-9 հարկանի բնակելի տներ և միայն որոշ տեղերում, որպեսզի խուսափեն շինության միանմանությունից՝ 14 հարկանի տներ[3]։ Սակայն, նախագիծը չի հաստատվել առաջիկա անելիքների ակնհայտ բարձր ծախսերի և բարդության պատճառով։

Նախագիծը փոխարինվել է ավելի գործնական և շահավետ պլանով։ Կրճատելով տան զբաղեցրած տարածքը՝ Շչուշևը ծրագրում թողել է ընդամենը կիսաշրջանաձև կառույց ։ Այսպիսով, տունը պետք է շրջապատեր եկեղեցին երկու կողմերից։ Ի տարբերություն նախորդ գաղափարի, շենքը վերևից թագի տեսք ուներ, իսկ ներքևում ընդգծվում էր զանգվածային սյունաշարը։ Սակայն այս նախագիծը ևս վիճակված չէր իրականանալու։ Որոշվեց ստեղծել առավել տնտեսող տարբերակ. ընդունվեց առանց սյունաշարի տրաբերակը։

Շինարարություն խմբագրել

Շինարարական աշխատանքները սկսվել են 1934 թվականին, շինարարության առաջին փուլն ավարտվել է 1938 թվականին։ Նախատեսվող բոլոր շենքերից կառուցվել են տարբեր կառուցապատողների պատկանող ընդամենը մի քանի անհատական տներ, սակայն դրանցից ոչ մեկը լիովին չի ավարտվել։ Ռոստովսկի առափնյայում կառուցվել է շենքի առանձին հատվածի մի փոքր մասը, որը 25 տարի շարունակ կանգնած էր շրջակա ցածր շենքերի շրջակայքում։ 1960-ական թվականներին շենքն ավարտվեց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Երկու կողմից տան կցվեցին երկու աղյուսե թևեր։ Տիրոջ Ավետման եկեղեցին քանդվեց։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Տանն ապրել են ԽՍՀՄ բազմաթիվ ճարտարապետներ, այդ թվում՝

  • Դավիդ Արկին
  • Գեորգի Օռլով
  • Վլադիմիր Կրինսկի
  • Վեսնիններ
  • Վ. Կուսակով
  • Ալեքսանդր Օպոլովնիկով
  • Սերգեյ Բարխին
  • Վ. Շկվարիկով
  • Վ. Մագիդին
  • Ա. Չալդիմով
  • Ն. Բիլինկին
  • Գեորգի Գոլց
  • Մոիսեյ Գինզբուրգ
  • Ն. Պոլյակով
  • Միխայիլ Պարուսնիկով
  • Յակով Կորնֆելդ

Ապրել են նաև՝

  • Դիտմար Ռոզենտալ
  • Դ. Բարշչևսկի
  • Բ. Գուրնով
  • Գ. Գերասիմով
  • Վասիլի Կազակով (1950-1968)
  • Լ. Կիսլինսկայա
  • Տ. Կոլեսնիչենկո
  • Յու. Օրսա
  • Վ. Պոնոմարև
  • Յու. Սդոբնով
  • Տ. Բարխինա
  • Նիկոլայ Տարասով
  • Նիկա Գոլց
  • Մարիա Յուդինա[4],
  • Նիկոլայ Միրոտվորցև
  • Վլադիմիր Ստարովսկի[5]
  • և այլք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Секции историко-культурного экспертного совета при Москомнаследии №1/1 от 23.01.2008
  2. «Фотографии старой Москвы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  3. Щусев А. В. Застройка набережных. Доклад на совещании актива Фрунзенского района. // «Архитектурная газета», 1935, 8/II, № 8.
  4. «Юдина Мария Вениаминовна». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  5. «Старовский Владимир Никонович». Лица Москвы. Московская энциклопедия. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)