Ճապոներենի մասնիկներ (ճապ.՝ 助詞՝ ձյոսի), ինչպես նաև՝ թենի օ հա (ճապ.՝ てにをは), ճապոներենում խոսքի անփոփոխ մաս, որը միշտ հետևում է հաջորդող խոսքի մասերից մեկին` գոյական անունին, բային, ածականին կամ ամբողջ նախադասությանը։

Ուղղագրություն

խմբագրել

Ճապոնական մասնիկները ժամանակակից ճապոներենում գրվում են հիրագանայով, սակայն դրանցից մի քանիսը գոյություն ունեն և հիերոգլիֆների ձևով։ Բոլոր մասնիկները կարդացվում են ճապոնական սովորական ընթերցանության կանոններով, բացառությամբ は (գրվում է՝«հա», կարդացվում՝ «վա»), へ (գրվում է «հե», կարդացվում «է») և を (գրվում է նշանով, որը հին ճապոնական լեզվում նշանակում էր «վո» վանկը, բայց արտասանվում էր «օ», որոշ կրողներն ասում են «ուո»)։ Այս բացառությունները համարվում են կանայի պատմական ուղղագրությունից ատավիզմներ։

Մասնիկների տեսակները

խմբագրել

Մասնիկները բաժանվում են 8 խմբի՝ կախված գործառույթից։

  • Հոլովական վերջավորություններ (ճապ.՝ 格助詞 կակու ձյոսի)

が、の、を、に、へ、と、で、より、から、まで、

  • Միաժամանակության մասնիկներ (ճապ.՝ 並立助詞 հեյրիցու ձյոսի)

か、の、や、に、と、やら、なり、だの

  • Նախադասության վերջում դրվող մասնիկներ (ճապ.՝ 終助詞 սյու ձյոսի)

か、の、や、な、わ、とも、かしら

  • Ներկառուցված մասնիկներ (ճապ.՝ 間投助詞 կանտո ձյոսի)

さ、よ、ね

  • Մակբայական մասնիկներ (ճապ.՝ 副助詞 ֆուկու ձյոսի)

ばかり、まで、だけ、ほど、くらい、など、なり、やら

  • Կապական մասնիկներ (ճապ.՝ 係助詞 կակարի ձյոսի)

は、も、こそ、でも、しか、さえ、だに

  • Շաղկապական մասնիկներ (ճապ.՝ 接続助詞 սեցուձոյու ձյոսի)

や、が、て、のに、ので、から、ところが、けれども、も

  • Արտահայտության մասնիկներ (ճապ.՝ 準体助詞 ձյունտայ ձյոսի)

の、から

Որոշ մասնիկներ ներառվում են 2 կամ 3 խմբում. օրինակ՝ «կարա» կարող է նշանակել պատճառ. «Քանի որ ես գալիս եմ, ես կարող եմ» (ճապ.՝ 行くから)、(ճապ.՝ 出来る) իկու կարա, դեկիրու), այդ ժամանակ դա վերաբերում է կապերին, նա կարող է դառնալ հոլովական վերջավորություն և ցույց տալ կարգը կամ հերթագայությունը. «Կիոտոյից Օսակիին» (ճապ.՝ 京都から大阪まで կյո:տո կարա օ:սակա մադէ։)։

Տարբերությունները

խմբագրել

«Վա» և «գա»

խմբագրել

Դժվար թարգմանելի թեմատիկ «վա» (ճապ.՝ ) մասնիկը և ռեմատիկ «գա» (ճապ.՝ ) մասնիկը համարվում են գիտական աշխատանքների և վեճերի առարկա։ «Փիղն ունի երկար կնճիթ» (ճապ.՝ 象は鼻が長い ձո։ վա հանգա գա նագայ) նախադասությունը համարվում է ճապոնական արտահայտությանը բնորոշ օրինակ, եթե թարգմանում ենք բառացիորեն, նշանակում է «խոսելով փղի մասին, նրա կնճիթը երկար է», այստեղ չկա պատկանելություն, եթե լիներ «փղի քիթը» (ճապ.՝ 象の鼻):

«Գա»-ն ունի որոշ գործառույթներ խոսքի և գրելաձևի մեջ։ «Թեպետ պարապում էր, սակայն արդյունքները վատ էին» (ճապ.՝ 勉強したが 成績が悪かった բէնքյո։ սիտա գա, սէյսէկի գա վարուկատտա) նախադասության մեջ գա մասնիկը արտահայտում է ներհակական նշանակություն։ «Ուզում եմ ջուր խմել» (ճապ.՝ 水が飲みたい միձու գա նոմիտայ), «Սիրո՜ւմ եմ սև թեյ» (ճապ.՝ 紅茶が好きだ կո:տյա գա սուկի դա) նախադասությունների մեջ գա-ն նախորդում է ցանկության արտահայտությանը։ (ճապ.՝ 山がある, 水がきれいだ, 風が吹く) նախադասություններում գա մասնիկը ծառայում է որպես բային նախորդող ազդանշան, որը ներկայացնում է այն գործողությունը, գոյականի արարքը (ճապ.՝ 風が吹く), ինչպես նաև առկայությունը (山がある), կամ թիվը (水がきれいだ՝ ջուրը մաքուր է, ջուրը գեղեցիկ է)։

«Նի» և «դե»

խմբագրել

«Նի»-ն և «դե»-ն «գործողության վայր» իմաստով գրեթե փոխարինելի են մեկը մյուսով։

  • «Նի»-ն օգտագործվում է վիճակային բայերի հետ՝ «լինել» (ճապ.՝ いる, ある իրու, արու), «գոյություն ունենալ» (ճապ.՝ 存在する՝ սոնձաիսուրու), «ապրել» (ճապ.՝ 住む սումու
Ես ապրում եմ Ճապոնիայում (ճապ.՝ 日本に住んでいる նիհոն նի սունդեիրու)։
Տանական եղել է դպրոցում (ճապ.՝ 田中さんは学校にいった տանական սան վա գակկո։ նի իտտա)։
  • «Դե»-ն օգտագործվում է ակտիվ բայերի հետ, որոնք ցույց են տալիս գործողության վայրը, այլ ոչ թե վիճակը։
Ես քնում եմ դպրոցում (ճապ.՝ 学校で寝る գակկո։ դէ նէրու)։

«Նի» և «է»

խմբագրել

«Նի»-ն և «է»-ն երկուսն էլ նշանակում են որոշակի առարկայի գործողություն, «նի» նշանակում է «մեջ», իսկ «է»՝ «մոտ»։

  • Ես չունեի գիրք, և ես գնացի գրադարան (ճապ.՝ 本はなかったから, 図書館に歩いた) հոն վա նակատտա կարա տոսյոկան նի արուիտա)։
  • Ես հանդիպում ունեի, և ես գնացի գրադարան (ճապ.՝ デートだから, 図書館へ歩いた դէ:տո դա կարա տոսյոկան է արուիտա)։

«Գա» և «օ»

խմբագրել

Որոշ դեպքերում «գա»–ն և «օ»–ն հոմանիշ են, օրինակ՝ բայերի ըղձական թեքման ժամանակ։

Բրինձ եմ ուզում (ご飯が食べたい}}՝ գոհան գա տաբետայ)։
Բրինձ եմ ուզում (ご飯を食べたい}}՝ գոհան օ տաբետայ)։

Նույն կերպ, «սիրել» բայի հետ (好き սուկի) օգտագործվում է ինչպես «գա»–ն, այնպես և «օ»–ն.

Ես սիրո՜ւմ եմ քեզ (君が好きだ կիմի գս սուկի դա)։
Ես ուրախ եմ, որ սիրում եմ քեզ (君を好きで良かった կիմի օ սուկի դե յոկատտա)։

«Նի» և «տո»

խմբագրել

Այս երկու մասնիկները իրար կարող են փոխարինել «նի նարու» (ճապ.՝ に成る) և «տո նարու» (ճապ.՝ と成る) ձևեչում։ «Նի» կառույցը նշանակում է բնական փոփոխություն, իսկ «տո»–ն՝ մի քանի անուղղակի գործողություն։

«Յա» և «տո»

խմբագրել

«Յա»–ն օգտագործվում է ցանկի մասերի թվարկման համար, իսկ «տո»–ն՝ սահմանափակ ցուցակների համար։

  • Ռուսաստանի քաղաքներն են՝ Մոսկվա, Սամարա, Խաբարովսկ [և այլն] (ճապ.՝ ロシアの町はモスクワやサマラやハバロフスクなどです。 ռոսիա նո մատի մոսուկուվա յա սամառա յա խաբարոֆուսուկու նադո դէսու)։
  • Ռուսաստանի իմ սիրելի քաղաքներն են Արխանգելսկը և Օրենսբուրգը [ուրիշ չկա] (ճապ.՝ 私の大好きなロシアの町はアルハンゲリスクとオレンブルグです。 վատասի նո դայսուկինա ռոսիա նո մատի վա արուխանգէրիսուկու տո օորումբուրգու դէսու)։

Գրականություն

խմբագրել
  • Նաոկո Տինո, How to Tell the Difference Between Japanese Particles. Tokyo; New York: Kodansha International, 2005. ISBN 4-7700-2200-X.
  • Սավել Մարտին, A Reference Grammar of Japanese. New Haven, Conn.: Yale University Press, 1975. ISBN 0-300-01813-4.
  • Սեյտի Մակինո, Միտիո Ցուցուի, A Dictionary of Basic Japanese Grammar. Tokyo: Japan Times, 1986. ISBN 4-7890-0454-6.
  • Սեյտի Մակինո, Միտիո Ցուցուի, A Dictionary of Intermediate Japanese Grammar. Tokyo: Japan Times, 1997. ISBN 4-7890-0775-8.
  • Մակլեյն, Յուկո Մացուոկա, A Handbook of Modern Japanese Grammar: Including Lists of Words and Expressions with English Equivalents for Reading Aid. Tokyo: Hokuseido Press, 1981. ISBN 4-590-00570-0, ISBN 0-89346-149-0.