Ճապոնական գիր, հիերոգլիֆներից (մոտ 15 հազար) բաղկացած գրային համակարգ, որոնցով նշանակում են մեկ կամ մի քանի համանիշ ձևույթներ և վանկային այբուբենի երկու տարբերակի հիրագանա, կատականա, առաջինը՝ օժանդակ ձևույթների ու նմանաձայնությունների, երկրորդը՝ նորագույն փոխառությունների գրության համար։ Ճապոնական գիրը զուգակցում է գաղափարագրության ու հնչյունագրության սկզբունքները։ Հիերոգլիֆները VI-VII դարերին չինական փոխառություններ են։ Ճապոնական գիրը նախապես գրել են չինարեն, ապա սկսել են նշանակել ճապոներեն բառեր, ձևույթներ։ Յուրաքանչյուր բառ կարող էր գրվել 5-20 ցանկացած համանիշ նշանով։ XII դարին մնացել են համեմատաբար պարզ կտրվածքներով վանկագրերը (կատականա) և դյուրագիծ բոլորգրերը (հիրագանա1946-ին մամուլում օգտագործվող հիերոգլիֆների թիվը կրճատվելով հասել է 1800-ի, 700-ի գրությունը պարզեցվել է։ Նկատվում է գաղափարագրությունից հնչյունագրության անցնելու միտում։ Բառերը չեն սահմանազատվում։ Գրությունը՝ վերից վար, աջից ձախ, երբեմն նաև՝ ձախից աջ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական գիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 68