Ճաշակի այբուբեն
«Ճաշակի այբուբեն» (ռուս.՝ Азбука вкуса), ռուսական սննդի սուպերմարկետների մասնավոր ցանց Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում։ Կառավարող ընկերությունը «Քաղաքային սուպերմարկետ» ՍՊԸ-ն է։
Ճաշակի այբուբեն | |
---|---|
Տեսակ | խանութների ցանց |
Հիմնադրված է | 1997 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Հասույթ | ▲53,5 մլրդ ₽ (2017)[1] |
Կայք | av.ru |
Մասնակից է | ACORT?[2] և Q55657189?[3] |
![]() |
ՊատմությունԽմբագրել
1991-1992 թվականներին բաժնետերերի կողմից գրանցվել են առաջին իրավաբանական անձինք, և Կուտուզովսկի պողոտայում բացվել է առաջին՝ «Դելիկատես», առևտրային տաղավարը։ 1997 թվականին բացվել է առաջին սուպերմարկետը՝ «Ճաշակի այբուբեն» ապրանքանիշի անվան տակ։
2002 թվականին ընկերության չորս սուպերմարկետներն առաջին անգամ միավորվել են մեկ ապրանքանիշի հայեցակարգով, որը ներառել է կորպորատիվ ինքնություն, նորացված ինտերիեր և մոտեցում տեսականու նկատմամբ։ 2007 թվականին ընկերության տեսականու մատրիցը կազմել է 18 հազար ապրանք։ 2009-2010 թվականներին ընկերության կորպորատիվ ինքնությունը արդիականացվել է, և սուպերմարկետները վերափոխվել են։
2014 թվականին՝ երկար բանակցություններից հետո, ընկերությունը ձեռք է բերել «Spar» ապրանքանիշի ներքո գործող մանրածախ ցանց մերձմոսկովյան տարածքում, որը ներառել է 5 հիպերմարկետ և 3 սուպերմարկետ։ Դրանց վաճառքի ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 10 հազար մ², իսկ արտադրական և պահեստային տարածքը` մոտ 6 հազար մ²։ Ձեռք բերված ցանցի արժեքը գնահատվել է 85-105 միլիոն դոլար, իսկ ձեռքբերման գործարքի չափը` այս գումարի մոտավորապես կեսը[4]։
2018 թվականին «Ճաշակի այբուբեն» մթերային ցանցը դարձել է «Էփլ» -ի ապրանքների վերավաճառող, «Սվյազնոյ» և «Եվրոսեթ» ընկերությունների և բջջային օպերատորների համատեղ ձեռնարկություն[5]։
Սեփականատերեր և կառավարումԽմբագրել
Ցանցի հիմնադիրներ Մաքսիմ Կոսչենկոն և Օլեգ Լիտկինը վերահսկել են ավելի քան 50%-ը։ 6.9%-ը պատկանել է ցանցի 14 թոփ մենեջերներին[6]։ Փաթեթի մնացած մասը գտնվել է V.M.H.Y Holdings Limited-ի ձեռքում, որը պատկանել է «Էկսոբանկ»-ի նախկին սեփականատերեր Անդրեյ Վդովինին, Պավել Մասլովսկուն և Պիտեր Համբրոյին։ Նրանք աստիճանաբար բաժնետոմսեր են ձեռք բերել շղթայի երկու այլ համահիմնադիրներից` Օլեգ Տրիկինից և Սերգեյ Վերեշչագինից, որոնք մինչև 2011 թվականը հեռացել են բաժնետերերի ցանկից[7]։ 2013 թվականի դրությամբ հայտնի էր, որ ցանցի ավելի քան 12%-ը պատկանել է Պավել Մասլովսկու որդիներին՝ Յուրիին և Ալեքսեյին[8], ինչպես նաև Կիրիլ Յակուբովսկին, որը 2014 թվականի օգոստոսին վաճառել է իր բաժնեմասը[9]։
Ցանցի նախագահը Դենիս Սոլոգուբն է, տնօրենների խորհրդի նախագահը՝ Մաքսիմ Կոշչենկոն։
ԳործունեությունԽմբագրել
2020 թվականի հունվարի դրությամբ ցանցում ներառվել է 102 «Ճաշակի այբուբեն» սուպերմարկետ, 57 մինի շուկա՝ «AB Daily», 3 էնոտեկա և մեկ ռեստորան՝ «AB Բիստրո»։ Խանութների մեծ մասը գտնվում է Մոսկվայում[10], սուպերմարկետների մի մասը` Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում։ Սուպերմարկետի ստանդարտ մանրածախ տարածքը 300-800 մ² է[4]։
2018 թվականի ֆինանսական եկամուտը (մինչև 2019 թվականի մարտը) կազմել է 61,2 մլրդ ռուբլի (առանց ԱԱՀ-ի)[11]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Рейтинг крупнейших компаний России по объему реализации продукции — Expert RA.
- ↑ Члены АКОРТ — ACORT.
- ↑ https://www.akit.ru/portfolio/members/
- ↑ 4,0 4,1 Кристина Бусько (2014-06-10)։ ««Азбука вкуса» покупает магазины Spar в Подмосковье»։ РБК daily։ Վերցված է 2014-06-19
- ↑ Продавец продуктов стал партнером Apple
- ↑ «Менеджеров позвали в магазин "Азбука вкуса" отдаст им 7% бизнеса»։ Газета «Коммерсантъ», №156 (5187), 30.08.2013։ Վերցված է 2013-09-25
- ↑ Евгения Перцева. Банкиры дочитали «Азбуку Вкуса» // Коммерсант, № 68 (4863), 17 апреля 2012
- ↑ Масловский Павел Алексеевич. Личное дело // Коммерсант, 2 августа 2013
- ↑ «Кирилл Якубовский продал долю в «Азбуке вкуса» бывшим владельцам Экспобанка»։ // gazeta.ru։ Վերցված է 2014-8-15
- ↑ Наталья Ищенко (2014-06-10)։ «Подмосковные Spar достались «Азбуке вкуса»»։ Ведомости, 103 (3607)։ Վերցված է 2014-06-19
- ↑ Наталья Ищенко (2014-06-16)։ ««Азбука вкуса» до конца года откроет 10 магазинов нового для себя крупного формата»։ Ведомости։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-01-ին։ Վերցված է 2014-06-19
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական էջ
- Քսենիա Վորոնինա։ «Նա, ով ժամանակ չուներ, նա ուշացավ» // Փորձագետ Հյուսիս-Արևմուտք։ No 15 (317), 16 ապրիլի, 2007 թվական
- տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Կոշչենկոն պատմել է, թե ինչ է դարձել ցանցը վերջին երկու տարիների ընթացքում, և ինչպես է այն զարգանալու ապագայում // 2016 թվականի ապրիլ
- ցուցանիշներ(չաշխատող հղում)