Ճանապարհ դեպի տուն (ֆիլմ, 1969)

«Ճանապարհ դեպի տուն» (ռուս.՝ «Дорога домой»), 1969 թվականի խորհրդային ֆիլմ-մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Սուրինն Էդուարդ Վոլոդարսկու պատմվածքի հիման վրա։

Ճանապարհ դեպի տուն
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորԱլեքսանդր Սուրին
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն81 րոպե
IMDbID 0419707

Սյուժե խմբագրել

Մաշան շինհրապարակում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է գյուղ՝ ծնողների մոտ և կոլտնտեսությունում աշխատանքի է անցնում որպես վարորդ։ Գյուղում Մաշան հանդիպում է իր մանկության ընկեր Անդրեյին, շուտով ամուսնանում է նրա հետ, բայց մտովի անընդհատ վերադառնում է Նիկոլային, ում սիրում էր քաղաքում։ Անդրեյը կռահում է այն պատճառները, որոնք Մաշային ստիպել են տուն վերադառնալ և սկսում է խմել։ Այնուամենայնիվ, այն լուրը, որ նրանք երեխա կունենան, փոխում է նրա վերաբերմունքը տան և կնոջ նկատմամբ։ Գալիս Է Նիկոլայը։ Հանուն Մաշայի նա պատրաստ է թողնել իր կնոջն ու երեխաներին։

Դերերում խմբագրել

  • Լյուբով Վիրոլայնեն - Մաշա
  • Իգոր Կլաս - Անդրեյ Տեպլով, Մաշայի ամուսինը
  • Վլադիմիր Իվաշով - Նիկոլայ Մալցև, Մաշայի սիրելին
  • Միխայիլ Կիսլով - Պետկա, Մաշայի ծանոթը քաղաքային շինհրապարակում
  • Ալեքսանդր Մալիշև - Պաշկա, Մաշայի եղբայրը
  • Լեոնիդ Խուդով - Կուզմա Ֆեոդորովիչ, Մաշայի հայրը
  • Մարիա Վինոգրադովա - Մաշայի մայրը
  • Իվան Ռիժով - փոստատար
  • Վիտալի Շապովալով - վարորդ

Ֆիլմը փաստացի չի թողարկվել վարձույթում. տպագրվել է միայն 15 օրինակ, որոնք ուղարկվել են կինոակումբներ․ դրա պատճառը, մի շարք տեղեկությունների համաձայն, եղել է այն, որ ֆիլմը դուր չի եկել ԽՍՀՄ Պետկինոյում աշխատող ինչ-որ մեկին[1][2]։ Դրա հետևանքով ֆիլմն աննկատ է մնացել քննադատների համար, բայց դրա վերաբերյալ ծավալուն դրական ակնարկ է տպագրվել «Օգոնյոկ» ամսագրում։

Գրախոսականներ խմբագրել

  • Н. Толченова — Маша возвращается домой // Журнал «Огонёк», 1970

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Свидетели времени: книга интервью / Владимир Нузов. — НИП 2Р, 2006. — 351 с. — стр. 109
  2. Советский экран, 1989

Արտաքին հղումներ խմբագրել

  • Дорога домой // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 130
  • Дорога домой // Мосфильм