«Ճանապարհ դեպի աստղերը» (ռուս.՝ «Дорога к звёздам»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Էդուարդ Պենցլինի կողմից Հայրենական մեծ պատերազմի ընթացքում՝ 1942 թվականին, էվակուացիայի պայմաններում։

Ճանապարհ դեպի աստղերը
ռուս.՝ Дорога к звёздам
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական1942
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդուարդ Պենցլին
Սցենարի հեղինակՎլադիմիր Կրեպս
ԴերակատարներԱլեքսանդր Խվիլյա, Վասիլի Զայչիկով, Մարկ Բեռնես, Նիկոլայ Չերկասով և Նիկոլայ Վոլկով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԿինոընկերությունՈւզբեկֆիլմ
Տևողություն42 րոպե

Սյուժե խմբագրել

1941 թվականի հունիս։ Կոնսերվատորիայի ուսանող Միտյա Ելիսեևը փնտրում է թեմա իր դիպլոմային ստեղծագործության համար։ Սկսված Հայրենական մեծ պատերազմը փոխում է նրա պլանները, և նա որոշում է կամավոր մեկնել բանակ ու դառնալ օդաչու։ Միտյայի հայրը, որ ավիացիայի գնդապետ է, դեմ է որդու որոշմանը՝ նրան համարելով ոչ պիտանի այդ բարդ ու ծանր մասնագիտության համար։ Սակայն Միտյային հաջողվում է ընդունվել օդաչուական դպրոց։ Իր ջանքերի և դպրոցի տնօրեն Նովիկովի շնորհիվ նա դառնում է լավագույն կուրսանտներից մեկը։

Շուտով մայոր Նովիկովը մեկնում է ռազմաճակատ հերթական համալրման հետ։ Գնդապետ Ելիսեևի օդային զորամասի առջև դրված է խնդիր՝ գտնել խնամքով թաքցված ֆաշիստական օդակայանը։ Մի քանի հետախուզական թռիչքներ ավարտվում են անհաջող. խորհրդային ինքնաթիռներին խփում է ֆաշիտական հայտնի աս Վունդերլիխը։ Գնդապետ Ելիսեևը Նովիկովին հրամայում է հետախուզության ուղարկել լավագույն կուրսանտին։ Ընտրությունը կանգ է առնում Միտյայի վրա։

Վունդերլիխին հաջողվում է վնասել նրա ինքնաթիռը՝ կատարելով խարդավանական մանևր, բայց Ելիսեևը հասցնում է գտնել օդակայանը և հայտնել դրա տեղը։ Միտյան կատարում է վթարային վայրէջք։ Օդակայանը ռմբակոծվում է խորհրդային ավիացիայի կողմից։ Միտյան օդում նորից ընդհարվում է Վունդերլիխի հետ և այս անգամ վայր է գցում նրան։ Հաղթական մարտից հետո Միտյան հանդիպում է գեներալ Կոժուխարովին, որը պատերազմից առաջ նրան փրկել էր մեքենայի անիվների տակ ընկնելուց։ Գեներալը հարցնում է, թե չի հրաժարվել արդյոք երիտասարդ կոմպոզիտորը սիմֆոնիա գրելու երազանքից։ Միտյան պատասխանում է, թե սիմֆոնիա գրել է, բայց ծրագրում է գրել լավագույնը, երբ պատերազմն ավարտվի[1]։

Դերերում խմբագրել

  • Չեսլավ Սուշկևիչ – Միտյա Ելիսեև
  • Ալեքսանդր Խվիլյա – գնդապետ Ելիսեև
  • Վասիլի Զայչիկով – մայոր Նովիկով
  • Մարկ Բեռնես – գեներալ Կոժուխարով
  • Նիկոլայ Չերկասով (Սերգեև) – ռազմաճակատի հրամանատար
  • Իրինա Ֆեդոտովա – Օլյա
  • Նիկոլայ Վոլկով – մայոր Վունդերլիխ
  • Վիկտոր Կլյուչարև – լեյտենանտ Գյունտեր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Կրեպս
  • Ռեժիսոր՝ Էդուարդ Պենցլին
  • Օպերատոր՝ Վասիլի Սիմբիրցև
  • Նկարիչ՝ Իոսիֆ Յուցևիչ
  • Կոմպոզիտոր՝ Նիկիտա Բոգոսլովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Գ. Սենչիլո[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Советские художественные фильмы. Аннотированный каталог. Т. 2. Звуковые фильмы (1930—1957 гг.). М.: Искусство, 1961. С. 298—299