Ճակնդեղահավաք կոմբայն, շաքարի, ճակնդեղի բերքը հավաքող մեքենա, հողից հանում է արմատները (պալարները), կտրում փրերը, դրանք զետեղում բունկերի մեջ, կամ արմատները բարձում կողքից ընթացող մեքենայի թափքի, իսկ փրերը՝ տրակտորային բեռնասայլակի վրա։ Կոմբայնները հանում են արմատները և ապա մեքենայի վրա կտրում փրերը, կամ կտրում են փրերը ու հողից հանում արմատները։

Վեցշարքանի ճակնդեղահավաք կոմբայն («Terra Dos T3»)

Ճակնդեղահավաք կոմբայններն ունեն փրակտրիչներ, փրերը ընդունող փոխարկիչ, սկավառակաձև հողափոր հարմարանք, արմատամաքրիչներ, փրերի և արմատների ամբարձիչ-փոխադրիչներ (էլևատորներ), փրերի բունկեր, ավտոմատ և ձեռքի կանոնավորիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 59