Ճախարակ (պարզ մեխանիզմ)
Ճախարակ, ուժի ուղղությունը և չափը կառավարող պարզ մեխանիկական հարմարանք։ Իրենից ներկայացնում է իր առանցքի շուրջը պտտվող փողրակով անիվ։ Փողրակը նախատեսված է պարանի, շղթայի կամ այլ հարմարանքների համար։

Անշարժ ճախարակն ամրացված է պատին կամ այլ անշարժ մակերևույթի վրա, ճախարակը շարժվում է միայն իր առանցքի շուրջը, փոխում միայն ուժի ուղղությունը։
Բեռի հավասարակշռության պայմանը․
որտեղ
- — ազդող արտաքին ուժը,
- — բեռի զանգվածը,
- — ազատ անկման արագացում,
- —ճախարակի դիմադրության գործակիցը շղթաների դեպքում (~1.05, պարանի դեպքում ~1.1.)
Շփման բացակայության դեպքում բեռը բարձրացնելու համար անհրաժեշտ է բեռի կշռին հավասար ուժ։
Շարժական ճախարակ, շարժվում է ամբողջ համակարգը ճախարակի հետ միասին։Շարժական ճախարակը ուժի մեջ 2 անգամ շահում է տալիս[1]։
Բեռը կանցնի 2 անգամ փոքր ճանապարհ, քան F ուժի ազդման կետը[2][3]։
Փաստացի յուրաքանչյուր ճախարակ իրենից լծակ է ներկայացնում։ Անշարժը ճախարակը՝ հավասար բազուկներով, շարժականը 1-ը 2-ին հարաբերակցությամբ բազուկներով։ Ինչպես ցանկացած լծակի համար, այնպես էլ ճախարակի համար ճիշտ է մեխանիկայի «Ոսկե կանոնը»։
Մարզ մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ, և հակառակը։ Աշխատանքի մեջ շահում չկա։


Բազմաճախարակ, մի քանի շարժական և անշարժ ճախարակների համակարգ (սովորաբար զույգ)։
-
Մեկ զույգով բազմաճախարակ
-
Փոխում է ուժի ուղղությունը և 2 անգամ ուժի մեջ շահում տալիս։
-
4 պարանով զույգ բազմաճախարակ։
-
Ուժի մեջ 4 անգամ շահում տվող բազմաճախարակ։
-
Անշարժ ճախարակ
-
Շարժական ճախարակ։
-
Շարժական ճախարակ։
-
Շարժական ճախարակ
Տես նաև խմբագրել
- Բազմաճախարակ
- Լծակ
- Ոլորան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Usher Abbott Payson (1988)։ A History of Mechanical Inventions։ USA: Courier Dover Publications։ էջ 98։ ISBN 0-486-25593-X
- ↑ Uicker John, Pennock Gordon, Shigley Joseph (2010)։ Theory of Machines and Mechanisms (4th ed.)։ Oxford University Press, USA։ ISBN 978-0-19-537123-9
- ↑ Paul Burton (1979)։ Kinematics and dynamics of planar machinery (illustrated ed.)։ Prentice-Hall։ ISBN 978-0-13-516062-6
Արտաքին հղումներ խմբագրել
Category:Pulleys Վիքիպահեստում |
- «Блок, машина»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Блок, в морском деле и судостроении»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907