Ղուկաս Կեղեցի

հայ գիտնական և մանկավարժ

Ղուկաս Կեղեցի (ինչպես նաև՝ Խորձենացի, 16-րդ դար - 1602), 16-րդ դարի հայ գիտնական և մանկավարժ[1][2]։
Ծնվել է Ծոփք նահանգի Կեղի գավառի Խորձեն գյուղում։ Ուսուցումից հետո հայտնի մանկավարժ Հովհաննես Շիրակը դառնում է վարդապետ և մանկավարժական գործունեություն է ծավալում Կեղիում[3]։ Դասավանդել է ապագա խոշոր եկեղեցական գործիչներին, ինչպիսիք են՝ Պետրոս Կարկրցին, Սրապիոն Ուրֆայեցին, Դավիթ Վաղարշապատցին։ Եղել է օրացույցի գիտակ, գրել է բանաստեղծական ստեղծագործություններ օրացույցների մասին։ 1557 թվականին նա իր բանաստեղծություններում շարադրել է Գրիգորյան օրացույցը[3]։ (հայկական որոշ աղբյուրներ սխալմամբ խոսում են հայկական օրացույցի բանաստեղծական շարադրանքի մասին[4][5])։ Դա «Ոտանաւոր Օրացոյց» պոեմն է, որը հասել է մինչ մեր օրեր։ Ինչպես նաև պահպանվել է նրա երաժշտամանկավարժական «Երաժշտութեան կանոնք» աշխատանքը[2]։ Մահացել է 1602 թվականին։

Ղուկաս Կեղեցի
Ծնվել է16-րդ դար
Մահացել է1602
Մասնագիտությունգիտնական
Հայտնի աշակերտներԴավիթ Դ Վաղարշապատցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Г.П. Хомизури (2002), Армянская Апостольская Церковь: святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры, Москва
  2. 2,0 2,1 H. G. O. Dwight, Catalogue of all works known to exist in the Armenian language, of a date earlier than the seventeenth century. Journal of the American Oriental Society, Vol. 3, 1853, p. 279
  3. 3,0 3,1 ред. Л. А. Ханларяна, Аракел Даврижеци: Книга историй Արխիվացված 2016-10-19 Wayback Machine, Москва, 1978
  4. Ханларян, Л. А.,Хроника Амираса Ерзынкаци. Արխիվացված 2013-10-17 Wayback Machine, Историко-филологический журнал № 4. (1988), стр. 188—208. ISSN 0135-0536
  5. В. А. Акопян, Мелкие Хроники: XIII-XVIII вв., том 2, стр. 262—273, Ереван, 1956

Արտաքին հղումներ խմբագրել