Ղուլ Արզունի (մոտ 1650 թվական, հավանաբար՝ Նոր Ջուղա - 1750 թվական), հայ աշուղ, Ղուլ Էգազի ժամանակակիցը և հետևորդը։ Սովորել է Նոր Ջուղայում։ Երկար ժամանակ ապրել է Կալկաթայում։ Ղուլ Արզունիի մասին տեղեկություններ և նրա հատուկենտ երգերը հրապարակվել են սկսած 1823 թվականից։ Գրականագետ-արվեսաաբան Ա․ Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930 թվական) գրքում զետեղել է նրա ութ երգը, Գ․ Թարվերդյանը «Հայ աշուղներ» (1937 թվական) ժողովածուում՝ բանավոր պահպանված մինչ այդ անտիպ մեկ երգը։ Գրականագետ Հ․ Սահակյանը «Հայ աշուղներ» (1961 թվական) գրքում ամփոփել է աշուղի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա հայտնի 9 երգից 7-ը։ Ղուլ Արզունիի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։

Ղուլ Արզունի
Ծնվել էմոտ 1650[1]
հավանաբար՝ Նոր Ջուղա[1]
Մասնագիտությունաշուղ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 50