Հրեավրացերեն
լեզու
(Վերահղված է Ղիվրուլիից)
Հրեավրացերեն կամ Ղիվրուլի (վրաց.՝ ყივრული ენა), վրացերենի բարբառ, Վրաստանի հրեաների ավանդական խոսվածքը։ Հրեավրացերենը քարթվելական լեզվախմբի միակ հրեական լեզուն է։ Դասակարգման մեջ այս լեզվի տեղը բանավեճի առարկա է[2], սակայն որոշ աղբյուրներում այն համարվում է Վրաստանի առևտրական հրեաների ժարգոն[3]։ Բառապաշարի մեծամասնությունը փոխարինված է վրացերենից, սակայն կա եբրայերենից և արամեերենից եկած արմատների մի մաս։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | վրացերեն և հրեական լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() ![]() |
Խոսողների քանակ | 85 000 մարդ[1] |
Լեզվակիրների թիվը | 85 000 |
Դասակարգում | Քարթվելական ընտանիք
|
Գրերի համակարգ | Եբրայական այբուբեն |
IETF | jge |
ISO 639-1 | չկա |
ISO 639-2 | cau |
ISO 639-3 | jge |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Filipović L., Pütz M. Endangered Languages and Languages in Danger — John Benjamins Publishing Company, 2016. — P. 397. — ISBN 978-90-272-6644-6
- ↑ Հրեավրացերենը Ethnologue.com կայքում(անգլ.)
- ↑ Քարթլվեկանա լեզուները Linguarium կայքում(անգլ.)