Ղազար Վարդապետյան

հայ փիլիսոփա

Ղազար Բարսեղի Վարդապետյան (1906, գյուղ Արտխոնք (Տարոնի գավառում) - 20 հունվար 1980 թվական, Երևան), հայ սովետական փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1942), պրոֆեսոր (1964): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970):

Ղազար Վարդապետյան
Ծնվել է1906
Մահացել էհունվարի 20, 1980(1980-01-20)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Փիլիսոփայության գիտությունների թեկնածու (1942), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ (այժմ Հայաստան) գիտության վաստակավոր գործիչ (1970)։ ԽՄԿԿ անդամ 1927 թ.-ից։ Ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (19301933—1979 թթ.-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում (1939—1949 թթ.-ին՝ փիլիսոփայական ամբիոնի վարիչ), 1949-1951 թթ.-ին՝ ՀԽՍՀ (այժմ Հայաստան) ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ։ Գիտական աշխատությունները վերաբերում են դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմի, փիլիսոփայության պատմության հարցերին։ Գրել է նաև «Հուշեր անցյալից» (1974) հուշապատումը։

  • Չերնիշեսկու և Դոբրոլյուբովի Փիլիսոփայական հայացքները, Երևան, 1946 թ.
  • Արտացոլման մարքս-լենինյան թեորիայի հարցերը, Երևան, 1958 թ.
  • Մարքսիզմ-լենինիզմը ռևիզիոնիզմի դեմ, Երևան, 1960 թ.
  • Գիտությունը որպես հասարակական գիտակցության ձև, Երևան, 1969 թ.
  • О некоторых основных вопросах марксистско-ленинской гносеологии, Ереван, 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 325