Ղազար Հակոբյան

Հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղազար Հակոբյան (ծնվ.՝ սեպտեմբերի 24, Երևան), հայ տնտեսագետ, հասարակական գործիչ։ Street Workout Armenia կազմակերպության համահիմնադիր և Run Armenia կազմակերպության հիմնադիր[1]։

Ղազար Հակոբյան
ԾննդավայրԵրևան
ԿրթությունՌուսաստանի Կ. Է. Ցիոլկովսկու անվան պետական տեխնոլոգիական համալսարան (2005)
Մասնագիտությունհասարակական գործիչ և տնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է սեպտեմբերի 24-ին Երևանում։ Մանկության մի հատվածն անցել է Երևանում, մյուսը՝ Ավշար գյուղում, Արարատի մարզ։ 13 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել է Դոբրոպոլյե, Ուկրաինա, ապա՝ Մոսկվա, Ռուսաստան։ Մոսկվայում մասնակցելով RepatArmenia կազմակերպության դասընթացին, որոշել է հայրենադարձվել Հայաստան։ 2014 թվականին ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Համալսարանը ավարտելուց հետո աշխատել է ֆիտնեսի բնագավառում, դառնալով պարի ակումբի ղեկավար, ապա՝ Ֆիտնեսի ակադեմիայի մեթոդիստ։

  • 2011-2013, աշխատել է մի շարք կազմակերպություններում։
  • 2014 թվականից, համահիմնադրել և աշխատում է Street Workout Armenia կազմակերպությունում[2][3]։
  • 2015 թվականից, հիմնադրել և աշխատում է Run Armenia կազմակերպությունում
  • 2015 թվականից, համահիմնադրել և աշխատում է Wonderice կազմակերպությունում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դուք հրավիրված եք բացօթյա անվճար ֆիթնես դասընթացների
  2. «Ղազար Հակոբյան. Street Workout–ում Վրաստանն ու Ադրբեջանը մեզ օրինակ են համարում (Տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Հայաստանում փողոցային մարզումների մշակույթ է ձևավորվում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.