Ղազարոսի կանայք
«Ղազարոսի կանայք» (ռուս.՝ Женщины Лазаря), ժամանակակից ռուս գրող Մարինա Ստեպնովայի վեպը։ 2012 թվականի «Մեծ գրքի» հաղթող (երրորդ մրցանակ), «Ազգային բեսթսելլեր 2012» թվականի հավակնորդ, «Ռուսական Բուկեր-2012»-ի հավակնորդ։
Ղազարոսի կանայք ռուս.՝ Женщины Лазаря | |
---|---|
Հեղինակ | Մարինա Ստեպնովա |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Էջեր | 448 |
Հրատարակիչ | ԱՍՏ |
Հրատարակված է | 2011 |
Հրատարակման տարեթիվ | 2011 |
ԳՄՍՀ | 978-5-17-090917-9 |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրել«Ղազարոսի կանայք» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2011 թվականին «AST» հրատարակչության կողմից Մոսկվայում, այնուհետև գիրքը մշտապես տպագրվել է առանձին տպաքանակով։ Վեպը ժամանակակից ընթերցողների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում ռուսերենով և թարգմանվել է 25 այլ լեզուներով[1]։
Գրականագետների կարծիքով վեպը լավ է գրված, բայց հնաոճ է։ Տեքստը բավականաչափ մաքրված չէ, առկա է բառապաշարի ժամանակագրական անհամատեղելիություն։
Սյուժե
խմբագրելՆոր ռուսական գրականության մեջ Մարինա Ստեպնովայի «Ղազարոսի կանայք» ստեղծագործությունը անսովոր ընտանեկան սագա է, որն ընդգրկում է բավականին երկար ժամանակահատված` 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը, այն մեծ սիրո և միաժամանակ հակակրանքի մասին է։ Հերոսներից մեկը՝ Ղազարոս Լինդտը, վեպում ներկայացվում է որպես հանճարեղ գիտնական, միաժամանակ մեծ երեխա։ Նա կապող օղակ է բոլոր երեք կանանց ճակատագրերի համար, որոնց մասին պատմվում է ստեղծագործության էջերում[2]։
Առաջին կինը անզավակ Մարուսյան է՝ իր ավագ ընկերոջ կինը, որին Ղազարոսը սիրահարվել է որդիական սիրով։ Երկրորդը` երիտասարդ Գալինան է, որին նա սիրահարվել է պատերազմից հետո` գտնվելով փակ քաղաքում։ Ղազարոսի մյուս կինը որբ թոռնուհի Լիդան է, ով առանձնանում է հանճարեղ բնույթով, բայց ունի աշխարհիկ երազներ իր սեփական աներևակայելի տան մասին` լի ջերմությամբ և հատակի իրական ճռռոցով։ Գրքի առանձին գործող անձ է հին տունը՝ «Մարուսյաի տունը», որը Ղազարոսի առաջին կնոջից՝ Մարուսյայից մի ամբողջ դարաշրջանից հետո, անցնում է Լիդային և դրանով ավարտում սյուժեների շղթան[3]։
Քննադատություն
խմբագրելԺամանակակից գրական գործիչ Մաքսիմ Լավրենտեևը «Ղազարոսի կանայք» վեպի մասին այսպես է արտահայտվել[4].
Վիկտոր Տոպորովը նույնպես ուշադրություն է դարձրել այս գրական հրատարակության վրա և արտահայտվել է այսպես[5].
Պարգևներ
խմբագրել- Մեծ գիրք, 3-րդ ազգային բեսթսելլեր մրցանակ , 2012,
- «Յասնայա Պոլյանա» մրցանակի հավակնորդ, 2012,
- «XXI դարի ռուսական բուկեր» մրցանակի հավակնորդ, 2012,
- «Русский Букер Большая Книга» մրցանակի հավակնորդ, 2012,
- Ընթերցողների ինտերնետային քվեարկության հաղթող, 2012։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Для того, чтобы найти то, что искал всю жизнь, вполне достаточно просто заблудиться.
- ↑ ««Женщины Лазаря» Марина Степнова: рецензии на книгу». topliba.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Роман Марины Степновой Женщины Лазаря (Нина Левина) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Российская литературная премия "Национальный бестселлер" - Марина Степнова "Женщины Лазаря"». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «О литературе с Виктором Топоровым: «Женщины Лазаря», высокое чтиво (фото)». www.fontanka.ru (ռուսերեն). 2011 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.