Ձորուտի լեռներ, լեռներ են Երնջակ գավառում, Երնջակ գետի ստորին հոսանքում՝ Արաքսի ափին։ Այս փոքրիկ լեռնաշղթան պատմական Ջուղա քաղաքատեղից և այժմյան Ջուղա գյուղի մոտով ձգվում է դեպի Երնջակ գետի հոսանքն ի վեր։ Այն վարդագույն երանգներով, բուսականությունից համարյա զուրկ լեռնաշղթա է և ծովի մակարդակից ունի 970-1300 մ բարձրություն։ Երբեմն կոչվել է նաև Ջուղայի լեռներ։

Ձորուտի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՋուղայի շրջան

Գրականություն խմբագրել

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։