Ձողացատկի աստղեր

Ձողացատկի աստղեր-ը՝ Pole Vault Stars-ը ձողացատկի ամենամյա մրցություն էր, որը սովորաբար անց էր կացվում փետրվարին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Դրուժբա մարզապալատում[1]։ Մարզական այդ միջոցառումը հիմնադրվել է 1990 թվականին, Դոնեցկ քաղաքում մեծացած նշանավոր թեթևաթլետ, ձողացատկի համաշխարհային բազմաթիվ ռեկորդների հեղինակ Սերգեյ Բուբկայի կողմից[2][3][4]։ Բուբկան իր երևելի մարզական կարիերան ավարտեց 2001 թվականին անցկացված Pole Vault Stars մրցման շրջանակում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ։

Պատմություն խմբագրել

Միջոցառման պատմությունը սկսվում է 1990 թվականից, երբ Բուբկան ձողացատկի մարզադահլիճային մրցումների համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 6,05: մ. Նա հետագայում սահմանեց ևս երկու մարզադահլիճային համաշխարհային ռեկորդ. նախ՝ 611 մետր՝ 1991 թվականին և այնուհետև 6,15 մետր՝ 1993 թվականին[5]։ Ընդ որում՝ նրա այդ վերջին ռեկորդը պահպանվեց 21 տարի և միայն 2014 թվականին Ռենո Լավիլենիին հաջողվեց 1 սանտիմետրով գերազանցել-բարելավել այն։ Ռուս մարզուհի Ելենա Իսինբաևան շարունակեց մարզական այս միջոցառման ռեկորդային ավանդույթները՝ սահմանելով երկու համաշխարհային ռեկորդ՝ դոնեցկյան մրցասպարեզում 2004 թվականին տեղի ունեցած իր առաջին մրցելույթներով[6]։ Եվ հետագայում՝ 2004-ից 2009 թվականներին Pole Vault Stars-ի մրցումներում նա ամեն տարի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել[7][8]։ Ընդ որում՝ 2009 թվականի մրցումներում երկու անգամ է գերազանցել կանանց համաշխարհային ռեկորդը[9]։

Միջոցառման երկարամյա տիտղոսային հովանավորն էր Zepter International-ը։ Մրցումների ներկայիս կոմերցիոն գործընկերը՝ Samsung-ը, տիտղոսային հովանավորն է 2011 թվականից[10][11]։

2014 թվականի մրցումներից օրեր անց, որտեղ Լավիլենին սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ, Դոնեցկ քաղաքը դարձավ Դոնբասում ծայր առած պատերազմի էպիկենտրոնը։ Շարունակվող պատերազմական իրադրության պատճառով Pole Vault Stars-ի հետագա մրցումները չեղարկվեցին։ 2015 թվականին Դոնեցկից Կիև տեղափոխված միջոցառումը ևս վերջին պահին չեղարկվեց։ Դրանից հետո՝ 2016 թվականին Լավիլենին համագործակցեց Բուբկայի հետ՝ մեկնարկելու Pole Vault Stars-ի իրավահաջորդ նոր մրցաշարը, որը կոչվում է All Star Perche և անց է կացվում Ֆրանսիայում։

Հաղթողներ խմբագրել

 
Մրցումների հիմնադիր Սերգեյ Բուբկայի արձանը, որը կանգնած է հյուրընկալող քաղաքում՝ Դոնեցկում։

Բանալի:  Meeting record

Տարին Տղամարդկանց մրցումների հաղթող Ցուցանիշը (մ) Կանանց մրցումների հաղթող Ցուցանիշը (մ)
1990   Սերգեյ Բուբկա (UKR) 6.05
1991   Սերգեյ Բուբկա (UKR) 6.11
1993   Սերգեյ Բուբկա (UKR) 6.15
2004   Ջուզեպե Ջիբիլիսկո (ITA) 5.82   Ելենա Իսինբաևա 4.83
2005   Դերեկ Մայլս (USA) 5.85   Ելենա Իսինբաևա 4.87
2006   |Պաուլ Բուրգես 5.80   Ելենա Իսինբաևա 4.91
2007   |Պաուլ Բուրգես 5.80   Ելենա Իսինբաևա 4.93
2008   Մաքսիմ Մազուրիկ (UKR) 5.81   Ելենա Իսինբաևա 4.95
2009   |Սթիվ Հուքեր 5.92   Ելենա Իսինբաևա 5.00
2010   Պժեմիսլավ Չերվինսկի (POL) 5.82   Ելենա Իսինբաևա 4.85
2011   Ռենո Լավիլենի (FRA) 5.93   Ելենա Իսինբաևա 4.85
2012   Ռենո Լավիլենի (FRA) 5.82   Յիրժինա Պտաչնիկովա (CZE) 4.70
2013   Ռենո Լավիլենի (FRA) 5.85   Յարիսլի Սիլվա 4.76
2014   Ռենո Լավիլենի (FRA) 6.16   Ֆաբիանա Մուրեր 4.62

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ramsak, Bob (2006-02-12). Isinbayeva 4.91 World Indoor record in Donestsk - Updated. IAAF. Retrieved on 2011-02-12.
  2. Biography Արխիվացված 2011-04-15 Wayback Machine. Sergey Bubka. Retrieved on 2011-02-12.
  3. Ramsak, Bob (2005-02-11). Donetsk prepares annual welcome for high flying stars - PREVIEW. IAAF. Retrieved on 2011-02-12.
  4. POLE VAULT STARS; Bubka Can't Improve on Record. New York Times (1998-01-26). Retrieved on 2011-02-12.
  5. Athletics: Much maligned mercenary who never fails to entertain. The Independent. Retrieved on 2011-02-12.
  6. Isinbayeva sets new World record of 4.83m - updated report with full results and quotes. IAAF (2004-02-15). Retrieved on 2011-02-12.
  7. Ramsak, Bob (2010-03-07). Isinbayeva clears 4.85m in Donetsk, Czerwinski improves to 5.82m. IAAF. Retrieved on 2011-02-12.
  8. Ramsak, Bob (2005-02-13). Isinbayeva is immediately up, up and away to a new season and a new World Indoor record!. IAAF. Retrieved on 2011-02-12.
  9. Isinbayeva debuts with 5.00m World indoor record in Donetsk! - UPDATED. IAAF (2009-02-15). Retrieved on 2011-02-12.
  10. Zepter - Pole Vault Stars. All-Russia Athletics Federation (2010). Retrieved on 2011-02-12.
  11. Isinbayeva and Lavillenie improve their World season leads in Donetsk. IAAF (2011-02-12). Retrieved on 2011-02-12.

Արտաքին հղումներ խմբագրել