Ձկնորսների և Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու հուշարձան
Ձկնորսների և Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու հուշարձան (ռուս.՝ Памятник рыбакам и памятник Николаю Чудотворцу), Կալինինգրադում գտնվող երկու հուշարձաններ՝ միավորված որպես մեկ անսամբլ։ Հուշարձանները գտնվում են Կրասնոյարսկի փողոցի և Պյոտր Մեծի առափնյայի անկյունում (Պրեգոլյա գետի ափին՝ Համաշխարհային օվկիանոսի թանգարանի կողքին)։
Ձկնորսների և Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1978 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կալինինգրադ |
Շինության ձև | հուշահամալիր |
Ներկա վիճակ | կանգուն |
Monument to ocean fishermen and statue of Saint Nicholas Վիքիպահեստում |
Ձկնորսների հուշարձանը (Օվկիանոսային ձկնորսության պիոներներ) ստեղծվել է 1978 թվականին Կալինինգրադում[1]։ Հուշարձանն իրենից ներկայացնում է բետոնե կոնստրուկցիա ձկնորսական երկու երկկայմ առագաստանավի տեսքով (ըստ մեկ այլ տարբերակի` երկու ափերի տեսքով)։ Ստիլոբատի արևմտյան կողմում կա բրոնզե տառերից արձանագրություն՝ «Օվկիանոսի ձկնորսության ռահվիրաներին», արևելյան կողմում գրված է «Ծովում զոհված ձկնորսների վառ հիշատակին»։ Տապանագիրը համալրում է լողացող բրոնզե որորը` ծովագնացների հավերժական ուղեկիցը։
Հուշարձանը նվիրված է ծովում և օվկիանոսում մահացած ձկնոր-ռահվիրաներին։ Այն ունի քաղաքային նշանակության պատմության հուշարձանի կարգավիճակ[2]։
2008 թվականին խարխլված հուշարձանը վերականգնվել և վերաբացվել է քաղաքի օրվա առթիվ`սեպտեմբերի 12-ին[3]։
2009 թվականի դեկտեմբերի 23-ին ձկնորսների հուշարձանի առջև տեղադրվել է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու հուշարձանը։ Երկու հուշարձաններն այժմ կազմում են մեկ անսամբլ համույթ[4]։ Վերակառուցված հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 8-ին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Каталог памятников истории и культуры народов Российской Федерации на сайте Министерства культуры(չաշխատող հղում)
- ↑ В День города состоится торжественное открытие вновь отреставрированного памятного знака рыбакам океанического лова // Калининград.ру, 11 сентября 2008
- ↑ «В Калининграде торжественно открыли отремонтированный памятник рыбакам // Калининград сегодня, 12 сентября 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ В Калининграде установили скульптуру Николая Чудотворца, подаренную региону четыре года назад // Интерфакс, 23 декабря 2009 год
- ↑ "Память пионерам океанического лова": фоторепортаж "Нового Калининграда.Ru" // Новый Калининград.ру, 8 июля 2010