Ձիավոր Հայաստանով
Ձիավոր Հայաստանով (անգլ.՝ Through Armenia on Horseback), Ջ. Հեփվորֆի՝ 1898 թվականին Նյու Յորքում հրատարակված գիրքն է։
Ձիավոր Հայաստանով Through Armenia on Horseback | |
---|---|
Հեղինակ | Ջ. Հեփվորֆ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 424 |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Հրատարակիչ | E.P. Dutton & company |
Հրատարակման տարեթիվ | 1898 |
Թվային տարբերակ | archive.org կայքում (անգլ.)] |
Լիցենզիա | ազատ |
Հեղինակ
խմբագրելՋ. Հեփվորֆը (1833-1902) ամերիկացի քարոզիչ էր, լրագրող, աշխատակցել է «The New York Herald» թերթին։
Գրքի մասին
խմբագրելԳիրքը ներկայացնում է հեղինակի՝ Հայաստան կատարած ճանապարհորդության նոթերը։ Ճամփորդությունն իրականացվել է համիդյան կոտորածներից հետո, Ջեյմս Բեննետի առաջարկով՝ ուղեկցությամբ Սիդնեյ Ուիտմանի, Կ. Պոլիս - Տրապիզոն - Էրզրում - Բիթլիս - Դիարբեքիր - Զմյուռնիա ուղով։ Ճամփորդության նպատակը եղել է որպես ականատես ներկայացնել Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը, տալ հայկական կոտորածների մասին ճշմարիտ պատկեր։ Հեղինակն առանձին գլուխներում որպես ականատես նկարագրում է կոտորածներից տուժած հայերի վիճակը, խոսում կոտորածների պատճառներից։ Գրքում անդրադարձ կա նաև կոտորածներից հետո օտարերկրացի միսիոներների կազմակերպած աշխատանքներին, ինչպես նաև՝ Օսմանյան կայսրությունում կրթական կյանքի կազմակերպմանը։ Հեղինակը եզրակացնում է, որ խնդիրն այս կոտորածներով չի լուծվել, որ հարմար առիթի դեպքում անցյալի սարսափները կկրկնվեն։ Գիրքը պատկերազարդ է, ունի ճամփորդության ուղին գծանշող քարտեզ[1]։
Քաղվածքներ գրքից
խմբագրել“It was my duty to take a bird's – eye view of the Armenian region, where so many horrible massacres have taken place, and to discover, so far as possible, the present condition and future prospects of this nearly exterminated race. ”p. 2
Թուրքը ծայրահեղորեն նախանձում է հային, նախանձում նրա ինտելեկտուալ գերազանցության, շրջահայացության, ձեռներեցության համար… Թուրքն ամեն ինչ կանի, որպեսզի հայերին վտարի երկրից՚։ |
“The Turk is extremely jealous of the Armenian, jealous of his mental superiority, of his thrift and business enterprise…. The Turk will do all he can to drive Armenians out of the country.” p. 340
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hepworth G. Through Armenia on Horseback, New York, 1898, 355 p.